Add to favourites

«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու  վերաբերյալ

 

        Հիմք ընդունելով 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՀ ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի նիստի  թիվ 2 արձանագրությունը (կցվում է), անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում:

          Հրամանի նախագծի նպատակն է՝ ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում, շարժական կապի լայնաշերտ ցանցերի զարգացման և նոր սերնդի տեխնոլոգիաներով արդիականացման համար Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 1-ին ենթակետից Կառավարական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ցանկից սկսած 790,0ՄՀց հաճախականությունից մինչև 801,0 ՄՀց ռադիոհաճախականությունը ներառյալ և 832,0 ՄՀց ռադիոհաճախականությունից բարձր և մինչև 842,0ՄՀց ռադիոհաճախականությունը ներառյալ տիրույթները առանձնացնել առևտրային նպատակներով օգտագործելու համար:

          Հրամանը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխությունները վերապահված է   իրավասու մարմնին:  

  • Discussed

    04.02.2020 - 21.02.2020

  • Type

    Order Decision

  • Area

    Telecommunication(electronic communication)

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6380

Print