Add to favourites

The project has not been accepted

Հայաստանի հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 2020 թիվ ____-Ն

 

Հայաստանի հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմա­կեր­պու­թյուն­ների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաս­­տատելու մասին» թիվ 1177-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրա­ցում­ները՝
  • Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.

«7) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կող­մից 2020 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրա­գիրը՝ համաձայն N 8 հավելվածի:».

  • Որոշումը լրացնել նոր՝ N 8 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված «իրակա­նաց­վող» գոր­ծարք­­ների և գործառնությունների վրա:


Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

_______________  ____ N ____-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1177-Ն որոշման

 

 

ԾՐԱԳԻՐ

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2020 թվականի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«Քեմփ Վենչուրս» ՓԲԸ

 

N

Նկարագրություն

Չափման միավոր

Քանակ

Գումար /ՀՀ դրամ

1

Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ. Էներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ

տարի

1

          22,500,000

2

Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ

տարի

1

1,000,000

3

Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռք բերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում

տարի

1

          30,000,000

4

Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, արտաքին տարածքների սպասարկում, հարդարում

տարի

1

10,000,000

5

Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ

տարի

1

2,000,000

6

Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն

տարի

1

          16,000,000

7

Վարձակալություն (ներառյալ շարժական և անշարժ գույք)

տարի

1

5,000,000

8

Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ

տարի

1

1,000,000

9

Նախագծային, ինժեներական, ճարտարապետական աշխատանքներ, տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ

տարի

1

15,000,000

10

Բրոկերային և մաքսազերծման  ծառայություններ

տարի

1

2,000,000

11

Ինժիներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական ծառայություններ

տարի

1

3,000,000

12

Գնահատման, միջնորդական ծառայություններ

տարի

1

3,000,000

13

Վառելիք

տարի

20,000լ

8,000,000

14

Շինարարական, շինմոնտաժային աշխատանքներ, այդ թվում` նյութեր, հումքեր, ապրանքներ, սարքավորումների ձեռք բերում, բարձարվոլտ հոսանքագծերի աշխատանքներ

տարի

1

100,000,000

15

Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռք բերում

տարի

1

2,000,000

16

Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում

տարի

1

4,000,000

17

Ապահովագրական ծառայություններ

տարի

1

2,000,000

18

Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում

տարի

1

10,000,000

19

Կահույք

տարի

1

20,000,000

20

Մեքենաներ, սարքավորումներ, տնտեսական գույք և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում

տարի

1

20,000,000

   

 

 

276,500,000

 

 

  • Discussed

    16.01.2020 - 01.02.2020

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6097

Print

Suggestions

Art Zak

17.01.2020

Նախագիծը չունի ՞Հակիրճ բնութագիր՛՛ և ՛՛Հիմնավորում՛՛

See more