Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  • Discussed

    16.01.2020 - 01.02.2020

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1995

Print

Suggestions

Տրանս-Սֆեր

31.01.2020

Պետության քաղաքականության հիմնական նպատակը, համաձայն ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի՝ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում, գործարար միջավայրի բարելավումն և ձեռնարկատիրության խթանումն է, սակայն ՀՀ Կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին, այն է. 1.) 59-րդ հոդված՝ Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը. 1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով: 2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով: 3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են: 2) 86-րդ հոդված` Պետության քաղաքականության հիմնական նպատակները Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են` 1) գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը. և չի պահպանվել ՀՀ Սահմանադրության 87-րդ հոդվածի պահանջը՝ Հոդված 87.Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը 1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները: 2. Կառավարությունը Սահմանադրության 156-րդ հոդվածով նախատեսված զեկույցի շրջանակներում տեղեկատվություն է ներկայացնում Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակների իրագործման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարության N 526-Ն որոշման մեջ անհրաժեշտ է կատարել նոր լրացումներ և փոփոխություններ, հանելով հակասահմանադրական դրույթները և պահանջները, քանի որ նշված որոշումը հնարավորություն չի տալիս բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտներին մասնակցել գնումների ընթացակարգին, այսինքն նպաստելի պայմաններ է ստեղծվել միայն խոշոր կամ ազատ դրամական միջոցներ ունեցող կամ ազատ գույք ունեցող տնտեսվարողների համար, ուստի և ըստ ոլորտների մենաշնորհելու գործում: Որոշման մեջ կան նաև հակասական պահանջներ, օրինակ՝ որոշման 32-րդ. 1. 1-ին ենթակետի գ մասով սահմանվում է, որ ՙՀրավերով նախատեսվում է նաև, մասնակիցը հայտով ներկայացնում է՝ իր կողմից հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, ներկայացրած գնային առաջարկի չափով որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին: դ. մասով սահմանվում է, հայտի ապահովում: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը՝ պայմանով, որ, եթե մասնակիցը ճանաչվում է առաջին տեղը զբաղեցրած, ապա սույն կարգի 43-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված կարգով և ժամկետում ներկայացնում է դրա բնօրինակը, 2. 9-րդ ենթակետով սահմանվել է, եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա հայտի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Այլ դեպքերում հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով. -իսկ ինչ է իրենից ենթադրում ՛՛Այլ դեպքերում հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով՛՛, իսկ կանխիկ փողի ձևով ում է ներկայացնելու, պատվիրատուին թե բանկին. 10-րդ ենթակետով սահմանվել է, եթե տվյալ ընթացակարգի շրջանակում ընտրված մասնակցի ներկայացրած գնային առաջարկը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Այն դեպքում, երբ տվյալ ընթացակարգի շրջանակում ընտրված մասնակցի ներկայացրած գնային առաջարկը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով. 11-րդ ենթակետով սահմանվել է, եթե գնման ընթացակարգը կազմակերպվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, և պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված չեն ֆինանսական միջոցներ, ապա պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված ֆինանսական միջոցները գերազանցում են գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, սակայն պայմանագրի ամբողջական կատարման համար հետագայում ևս պահանջվում են ֆինանսական միջոցներ, ապա պայմանագրի ապահովումը, հատկացված ֆինանսական միջոցների մասով, ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի, իսկ պահանջվող ֆինանսական միջոցների մասով` միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով. Այսպիսով, գնումների բազային միավորը սահմանված է 1.000.000 ՀՀ դրամը, Որոշման նույն կետի 17-րդ ենթակետով սահմանվում է, որ մասնակիցն ընտրված է ճանաչվում մեկից ավելի չափաբաժինների մասով, ապա կարող է ներկայացնել՝ ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ մեկ պայմանագրի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ պայմանագրի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ: Եթե ընտրված մասնակցի հետ կնքվող պայմանագրի ընդհանուր գինը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը, սակայն ըստ առանձին չափաբաժինների գները չեն գերազանցում այդ չափը, ապա պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, իսկ որակավորման ապահովումը բանկային երաշխիքի ձևով՝ պայմանագրի ընդհանուր գնի չափով, Ստացվում է, որ գնման հայտ ներկայացնող մասնակիցը գրեթե բոլոր դեպքեում պետք է ներկայացնի բանկային երաշխիք պայմանագրի գնի չափով, և արդյոք գնումների բազային միավորի տասնապատիկը գերազանցելու դեպքում,ասենք դրա 10%-ի չափով, գնումների բազային միավորի տասնապատիկը գերազանցող գումարի չափով պետք է ներկայացվի բանկային երաշխիքը: Տվյալ պարագայում որոշմամբ պահանջվող ՛՛որակավորման ապահովման՛՛ 100 % և 10% ՛՛պայմանագրի ապահովման՛՛ բանկային երաշխիքները, ինչպես նաև բանկերին վճարվող՝ տվյալ երաշխիքների ստացման համար, տոկոսադրույթները խաթարում է տնտեսվարող սուբյեկտների միջև հավասար մրցակցային պայմանները, ի օգուտ բանկերի հավելյալ ծախսեր և բանկերի կողմից բանկային երաշխիքների կամայական մոտեցում, կախվածություն բանկերից, որը բիզնեսի համար անթույլատրելի պայմաններ են:

Գարեգին Միսկարյան

30.01.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման փոխարեն պետք է ընդունել նոր որոշում(այսուհետ՝ որոշում), քանի որ նշված որոշումը հնարավորություն չի տալիս միջին ապրանքաշրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին մասնակցել գնումների ընթացակարգին, նպաստելով միայն խոշորներ տնտեսվարողներին դաշտը մենաշնորհելու գործում: Ըստ էության նշված որոշման հաստատված կարոգով կարող են փաստացի մասնակցել միայն որոշակի ազատ դրամական միջոցներ ունեցող տնտեսվարողները: Օրինակ՝ որոշման 32-րդ կետի 1-ին ենթակետի գ մասով սահմանվում է, որ ՙՀրավերով նախատեսվում է նաև, մասնակիցը հայտով ներկայացնում է՝ իր կողմից հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, ներկայացրած գնային առաջարկի չափով որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին: Ընդ որում շինարարական ծրագրերի տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում սույն պարբերությամբ նախատեսված ապահովման չափը հավասար է շինարարական աշխատանքների գնման համար սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերով նախատեսված արժեքի տաս տոկոսին: Սույն պարբերությամբ նախատեսված շինարարական աշխատանքի գնման արժեքը հրապարակվում է հրավերում: Եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը՝ - չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը, ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով, բացառությամբ շինարարական ծրագրերի տեխնիկական հսկողության ծառայությունների գնման, որի դեպքում ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով. - գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը կամ գնման առարկա է հանդիսանում շինարարական ծրագրերի կատարման տեխնիկական հսկողության ծառայությունը, ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով: Ընդ որում ապահովման գործողության ժամկետը չպետք է պակաս լինի կնքվելիք պայմանագրով ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման վերջնաժամկետից, ներառյալ՝ պայմանագրի կատարման արդյունքի ընդունման համար սահմանված ժամկետը, և ներկայացվում է օրենքի 35-րդ կետով սահմանված կարգով, Որոշման նույն կետի 17-րդ ենթակետով սահմանվում է, որ մասնակիցն ընտրված է ճանաչվում մեկից ավելի չափաբաժինների մասով, ապա կարող է ներկայացնել՝ ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ մեկ պայմանագրի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ պայմանագրի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ: Եթե ընտրված մասնակցի հետ կնքվող պայմանագրի ընդհանուր գինը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը, սակայն ըստ առանձին չափաբաժինների գները չեն գերազանցում այդ չափը, ապա պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, իսկ որակավորման ապահովումը բանկային երաշխիքի ձևով՝ պայմանագրի ընդհանուր գնի չափով, Ստացվում է, որ գնման հայտ ներկայացնող մասնակիցը գրեթե բոլոր դեպքեում պետք է ներկայացնի բանկային երաշխիք պայմանագրի գնի չափով, դրան հավելած կանխավճարը և այլ ծախսերը: Գաղտնիք չէ, որ ազատ դրամական միջոցներ չունենալու դեպքում բանկը կարող է տրամադրել երաշխիք միայն վարկի տեսքով, հստակ տոկոսադրույքով, որը պետք է վճարի մրցույթին մասնակցող տնտեսվարողը, որոշման համաձայն նվազագույնը 365 օր: Այսինքն ստացվում է, որ տնտեսվարողը մրցույթին մասնակցելու համար կամ պետք է ունենա գնման արժեքից ավել ազատ միջոցներ և հնարավորություն ունենա դրանք առնվազն մեկ տարի պահել սառեցված վիճակում, կամ ծավալի այնպիսի տնտեսական գործունեություն, որը թույլ տա և ստանալ վարկ և վճարել տոկոսներ, աշխատավարձ, հարկեր և կատարել անհրաժեշտ այլ ծախսեր: Սա անընդունելի է հատկապես ծառայությունների մատուցման դեպքում, երբ տնտեսվարողի մատուցած ծառայության որակի գնահատումը կատարվում է ամենօրյա ռեժիմով, և ցանկացած շեղման դեպքում կարելի է կասեցնել պայմանագրի գործունեությունը ցանկացած պահի, պետության համար առանց որևէ ռիսկերի։

Hrayr Babayan

22.01.2020

Կարծում եմ, Հոկտեմբեր 2019թ փոփոխություններով պայմանավորված՝ պայմանագրի ապահովում 100 տոկոսի չափով դրույթները <<Ծանր Բեռ>> է տնստեսվարողների համար, քանր որ այն ոչ միայն ֆինանսական բեռ է տնտեսվարողի համար (բանկային երաշխիքի ՀՀ շուկայական արժեքը տատանվում է 2-3 տոկոսի շրջանակներում) այլև բանկային երաշխիքի չափով պետք է գրավ դնել կամ էլ գումար սառեցնել բանկերում՝ պայմանագրի ապահովման չափով և ավել, որպեսզի կարողանաս ստանալ նշված ապահովման համար երաշխիքը։ Նշվածը բերում է նրան, որ Բարեխիղճ տնտեսվարողը կարող է զրկվել նշված պրոեկտի սպասարկումից կամ իրականացումից միայն նրա համար որ չունի վերոնշված ապահովման միջոցները։ Իսկ այն մասնակիցները ում համար հասանելի են նշված միոցները սակայն չունեն համապատասխան փորձառություն կարող են առանց որևիցէ խոչընդոտի սպասարկել/իրականացնել նշված պայմանագիրը։ Կարծում եմ լավագույն լուծումը կլինի այն, որ բոլոր այն տնտեսվարողներին օվքեր մեկ և ավելի տարի իրականացրել են պետական պայմանագրի շրջանակներում սպասարկում/աշխատանքների իրականացում/շինարարություն և այլն, նվազեցվի նշված ապահովման միջոցը անցած տարիններին բարեխիղճ սպասարկած/կատարած արժեքի չափով, կամ ապահովման չափը իջեցնել 100 տոկոսից մինչև 10-20 տոկոս։

See more