Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646 –Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2019 թվականի        N         -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ     23-Ի N 646 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 646-Ն որոշման`

1) 2-րդ կետի «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,

2) N 1 հավելվածի՝

ա. 3-րդ և 29-րդ կետերի «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.

բ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «14. Հիմնադրամի հիմնական գործառույթներն են`

1) խաղողի կենսաբազմազանության պահպանման, գինու արտադրության համար ներուժ ունեցող՝ տեղական և միջազգային ճանաչում ունեցող խաղողի սորտերի ընտրության և դրանց բազմացման գործընթացներին աջակցելը.

2) խաղողի՝ որպես գինեգործության հումքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակմանը և իրականացմանը մասնակցելը.

3) խաղողի վնասատուների և հիվանդությունների ռիսկերի գնահատելը և ռիսկերի  կանխարգելման և կառավարման առաջարկություններ ներկայացնելը,

4) ըստ անհրաժեշտության խաղողագործության և գինեգործության ոլորտների օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելը և դրանց մասնակցելը` ապահովելով օրենսդրական դաշտի ամբողջականացումը և համապատասխանեցումը միջազգային չափանիշներին.

5) խաղողագործների և մթերող կազմակերպությունների միջև անհրաժեշտ փոխհարաբերությունների, մասնավորապես՝ երկարաժամկետ պայմանագրային փոխհարաբերությունների ձևավորմանն աջակցելը.

6) խաղողագործության և գինեգործության զարգացման ծրագրերի մշակմանն ու դրանց իրականացմանը մասնակցելը.

7) գինեգործական ընկերությունների տեխնիկական և տեխնոլոգիական կարողությունների զարգացմանն աջակցելը.

8) արտահանման թիրախային շուկաները հետազոտելը, գործարար շրջանակների հետ կապեր հաստատելը,  

9) հայկական գինու իրազեկմանն ուղղված մարքեթինգային և գովազդային գործունեություն իրականացնելը.

10) խաղողագործության և գինեգործության ոլորտների տեղական և միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերություններ հաստատելը, համատեղ ծրագրեր իրականացնելը.

11) Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությանը (ՕIV) Հայաստանի Հանրապետության անդամակցությունից բխող գործառույթների պատշաճ իրականացմանն աջակցելը.

12) գինու միասնական հայկական ապրանքանիշը և դրա չափորոշիչները մշակելը, օգտագործման համար ապրանքանիշի տրամադրելը և դրա պատշաճ օգտագործումն ահավովելը, միջազգային շուկաներում ապրանքանիշի ճանաչմանը և առաջմղմանն աջակցելը (ապրանքանիշի շնորհման գործառույթները պետք է սահմանվեն և իրականացվեն միջազգային ու Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, նորմերին և կանոններին համապատասխան).

13) աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի տեխնիկական հատկորոշիչների մշակմանն աջակցելը և գրանցված աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի համար սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողությանը մասնակցելը՝ համապատասխան հավատարմագրման հիման վրա.

14) Հայաստանում գինու սպառման մշակույթի զարգացումը խթանելը՝ բարձրացնելով բնակչության տեղեկացվածությունը գինու վերաբերյալ, և հայրենական որակյալ գինու նկատմամբ պահանջարկ ձևավորելը.

15) ցուցահանդեսներին, տոնավաճառներին, համաժողովներին, փառատոներին, համտեսներին, ինչպես նաև այլ նմանատիպ միջոցառումներին խաղողագործության և գինեգործության ոլորտների տնտեսվարողների մասնակցությանն աջակցելը (կազմակերպելը).

16) խաղողագործության և գինեգործության ոլորտներին պետական աջակցություն ցուցաբերող այլ կառույցների հետ համագործակցելը.

17) գինու զբոսաշրջության զարգացմանն աջակցելը.

18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հիմնադրամի նպատակներից բխող այլ գործառույթներ.

19) վերոնշյալ գործառույթներից բխող ծառայությունների մատուցելը:».

գ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

         «26. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցման հաջորդ օրվանից, եթե նշանակվել են խորհրդի բոլոր անդամները: Խորհուրդը բաղկացած է 13 անդամից, որոնցից 7-ը պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ են` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը, մեկական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, երկու ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, իսկ 6-ը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ՝ ոլորտի մասնավոր և գիտական հատվածի ներկայացուցիչներ, որոնք նշանակվում են ռոտացիոն սկզբունքով` երկու տարի ժամկետով: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Հիմնադրամի տնօրենը խորհրդի քարտուղարն է: Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի մեկ այլ մարմնի անդամ։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    15.01.2020 - 30.01.2020

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 607

Print