Add to favourites

Under development

«Ոչ սակագնային կարգավորման ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ _________________ 201___ թվականի N ______-Ն

 

 

 

ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Գործողության մեջ դնել ոչ սակագնային կարգավորման բնագավառում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի հետևյալ նորմատիվ իրավական ակտերը՝

1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 2-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշումը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» N 134 որոշումը՝ համաձայն N 2 հավելվածի.

  1. Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2015 թվականի մայիսի 22-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա, իսկ սույն որոշման 2-րդ կետը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա:
  • Discussed

    27.12.2019 - 15.01.2020

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Security, Agriculture, Nuclear safety

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7341

Print

Suggestions

Երևան֊Աուդիտ Կոնսալտ ՓԲԸ

11.01.2020

"Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքը և հետևաբար այդ Օրենքի 24-րդ հոդվածն ուժի մեջ է մտել 07.04.2018թ.-ին, հետևաբար 07.04.2018թ.-ից հետո ընդունված ԵՏՄ Կոլեգիայի որոշումներն կարող են գործողության մեջ դրվել հիմք ընդունելով 24֊րդ հոդվածի դրույթները, քանի որ մինչ 07.04.2018թ. գործող "Իրավական ակտերի մասին" օրենքով "գործողության մեջ դնելու" ընթացակարգ նախատեսված չի եղել: Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ Կոլեգիայի որոշումները միջազգային նորմատիվ իրավական ակտ չեն հանդիսանում, ապա ստացվում է, որ սույն կառավարության որոշմամբ` հղում տալով "Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքի 24֊րդ հոդվածի 2-րդ մասին, 2015թ.-ից գործողության մեջ չի կարող դրվել Կոլեգիայի որևէ որոշում, քանի որ 2015թ.֊ին այդպիսի իրավակարգավորում գոյություն չուներ: Լրացուցիչ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ "Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքի 24֊րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նշված Կոլեգիայի որոշմամբ նախատեսված վատթարացնող նորմերը պետք է գործողության մեջ դրվեն օրենքի ընդունմամբ, այլ ոչ թե Կառավարության որոշմամբ:

Երևան֊Աուդիտ Կոնսալտ ՓԲԸ

07.01.2020

Հաշվի չի առնվել այն հանգամանքն, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 2-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշումը քսաներեք անգամ փոփոխությունների և լրացումների է ենթարկվել Կոլեգիայի կողմից (վերջին փոփոխությունը` 08.10.2019թ.֊ին) և յուրաքանչյուր փոփոխություն կամ լրացում հանդիսանում է Կոլեգիայի առանձին որոշում:

Երևան֊Աուդիտ Կոնսալտ ՓԲԸ

07.01.2020

Սույն որոշման նախագծով նախատեսված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 2-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշմամբ սահմանված նորմերի կիրառումը 2015թ.֊ին արդեն իսկ ծագած հարաբերությունների վրա հակասում է մեկ այլ կառավարության որոշման նախագծին (https://www.e-draft.am/projects/2124/justification), որով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 294 որոշումը գործողության մեջ է դրվելու Կառավարության որոշման ընդունումից վեց ամիս հետո և որի հիմնավորման մեջ կառավարության կողմից նշվածը վերաբերելի է նաև այս նախագծին, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կիրառելու համար անհրաժեշտ է, որ Կառավարությունն իր նորմատիվ իրավական ակտով գործողության մեջ դնի այդ ակտերը՝ համապատասխան «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի: Տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, որի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում:

See more