Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

դեկտեմբերի 2019 թվականի №Ն
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ     ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №95Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ՝ Կանոններ)՝ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
  • Կանոնների 1.1 կետի 8-րդ պարբերության «գազի առաքման կետից կամ» բառերը փոխարինել «սահմանազատման կետից, իսկ բնակչության դեպքում առևտրային» բառերով.
  • Կանոնների 1.1 կետի 17-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«սահմանազատման կետ՝ մատակարարի և բաժանորդի սեփականության տարանջատման կետը։ Առանձնատների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների դեպքում՝ գազամատակարարման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է շինության արտաքին պատը, իսկ դրա անհնարինության դեպքում` արտաքին պատին հնարավոր ամենամոտ կետը։ Բազմաբնակարան շենքի բնակարանների դեպքում` մինչև բնակարանների գազի առևտրային հաշվառքի սարքի ելքը (բկանցքը), իսկ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների դեպքում` մինչև շենքի սպասարկման, շենքում տեղակայված օբյեկտների և շենքի անվտանգության համար նախատեսված սպառման համակարգերի գազի առևտրային հաշվառքի սարքի ելքը (բկանցքը).».

  • Կանոնների 1.1 կետի 18-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առաքման կետ՝ սահմանազատման կետ.».

  • Կանոնների 1.1 կետի 22-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գազամատակարարման ցանցի ընդլայնում` դիմող անձի նոր կառուցվող կամ վերակառուցվող գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով գազամատակարարման ցանցի գործող գազատարի շարունակումը, ճյուղավորումը (բնակչության դեպքում 5.0 գծամետրը գերազանցող), թողունակության մեծացումը կամ գազակարգավորիչ նոր կետերի կառուցումը, կամ վերակառուցումը.».

  • Կանոնների1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. Առևտրային հաշվառքի սարքը, որպես կանոն, տեղակայվում է Սահմանազատման կետում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Սահմանազատման կետին հնարավորինս ամենամոտ վայրում: Բազմաբնակարան շենքերի և առանձնատների բնակիչների, ինչպես նաև կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների գազամատակարարման համար առևտրային հաշվառքի սարքերը տեղակայվում են նրանց բնակարանից կամ սեփականության տարածքից դուրս՝ սպառողներին պատկանող (օգտագործվող) տարածքի արտաքին պատին հնարավոր ամենամոտ կետում: Ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների գազամատակարարման համար առևտրային հաշվառքի սարքերի տեղակայման կետը որոշվում է մատակարարի և դիմող անձի փոխհամաձայնությամբ, որը ամրագրվում է նաև Պայմանագրում:».

  • Կանոնների2. կետում «սարքերի ձեռքբերման» բառերից հետո լրացնել «և տեղակայման նպատակով մինչև 5.0 գծամետր գազամատակարարման ցանցի ընդլայնմանկառուցվող մուտքագծի» բառերը.
  • Կանոնները լրացնել 8.1. կետով.

«5.8.1 Այն դեպքում, երբ բաժանորդին պատկանող գազատարի միջոցով գազամատակարարում  է ստանում այլ բաժանորդ, ապա բաժանորդի գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման դեպքում այլ բաժանորդի գազամատակարարումը  նույնպես ընդհատվում կամ դադարեցվում է:».

  • Կանոնների3. կետում «Առանձին բնակավայրերի կամ» բառերից հետո լրացնել «կառուցապատված» բառով.
  • Կանոնները լրացնել 9.5, 9.5.1 և 9.5.2 կետերով.

«9.5 Պայմանագիր կնքելու համար, երբ գազասպառման համակարգը միացված է գազամատակարարման ցանցին (եթե գազամատակարարման համար նախագծանախահաշվային, շինմոնտաժային, առևտրային հաշվառքի սարքի տեղակայման և այլ աշխատանքների հետ կապված հավելյալ ծախս չի պահանջվում), մատակարարին ներկայացվում է դիմում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.

1) ֆիզիկական անձանց դեպքում` դիմող անձի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անունը, ազգանունը, փաստաթղթի անվանումը, սերիան և համարը), դիմող անձի բնակության հասցեն (ծանուցման հասցեն), հեռախոսահամարը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի ներկայացման ամսաթիվը, դիմող անձի ստորագրությունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` նաև հարկ վճարողի հաշվառման համարը.

2) իրավաբանական անձի դեպքում` դիմող անձի անվանումը, գտնվելու վայրը (ծանուցման հասցեն), իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, ազգանունը, գազասպառման համակարգի տեղակայման վայրը, հեռախոսահամարը, հարկ վճարողի հաշվառման համարը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի ներկայացման ամսաթիվը, դիմող անձի ներկայացուցչի ստորագրությունը:

 

9.5.1 Սույն կանոնների 9.5 կետում նշված դիմումի հետ պետք է ներկայացվի`

1) ֆիզիկական անձի դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ անհատ ձեռնարակատիրոջ դեպքում` նաև անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը.

2) գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող (հավաստող) փաստաթղթեր, այդ թվում` իրավունքի պետական գրանցման վկայական կամ պետական կառավարման, կամ տեղական ինքնակառավարման մարմինների անհատական ակտեր կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր.

3) լիազորագիր, եթե դիմումը ներկայացվում է դիմող անձի կողմից լիազորված անձի միջոցով:

 

9.5.2 Սույն կանոնների 9.5 կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, մատակարարը Դիմող անձին ներկայացնում է գազամատակարարման պայմանագիր կնքելու առաջարկություն՝ վերջինիս ուղարկելով իր ստորագրությամբ Պայմանագիր՝ 2 օրինակից:».

  • Կանոնների 10.7 կետում «ստանալու» բառից հետո լրացնել «, իսկ ՀՀ պետական բյուջեով իրականացվող կապիտալ ծրագրերով նախատեսված աշխատանքների դեպքում ծրագրի ավարտի» բառերով.
  • Կանոնների 10.1.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «10.1.3 Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի, եթե դրանցում այլ ժամկետ նախատեսված չէ: Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը մատակարարն իրավասու է երկարաձգել՝ այդ մասին Դիմող անձի՝ մինչև տեխնիկական պայմանների գործողության ավարտը ներկայացրած դիմումի հիման վրա: Գազասպառման համակարգի առանձնահատկություններով պայմանավորված (չընդհատվող արտադրական ցիկլով աշխատող կազմակերպություններ, ջերմոցներ և այլն), տեխնիկական պայմաններով կարող է առաջարկվել որոշակի ժամկետով պահուստային հզորության ապահովում կամ այլընտրանքային վառելիքի պաշար ունենալու անհրաժեշտություն:»․

  • Կանոնների 10.1.5 կետում «գազամատակարարման ցանցի ընդլայնման» բառերը փոխարինել «շինհավաքակցման» բառով․
  • Կանոնների 10.2.1 կետում «առանձին բնակավայրերի կամ» բառերից հետո լրացնել «կառուցապատված» բառը.
  • Կանոնները լրացնել 10.2.4 կետով.

«10.2.4 Առանձին բնակավայրերի, կամ թաղամասերի, կամ փողոցների գազիֆիկացման նպատակով կառուցված գազամատակարարման ցանցի ծառայության ժամկետի ավարտից հետո դրա նորոգման և փոխարինման ծախսերը կրում է սեփականատերը, իսկ չկատարելու դեպքում բաժանորդների հանդեպ գազամատակարարման դադարեցումից բխող պատասխանատվություն մատակարարը չի կրում։».

  • Կանոնների 11.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11.4 Վճարը պայմանագրի կնքման օրվանից հետո, մինչև նրա ամբողջական մարումը, յուրաքանչյուր ամիս նվազեցվում է բացառապես տվյալ սպառման կետում բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից` բաժանորդի կողմից տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքի (առանց ԱԱՀ) 5%-ի չափով։»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

  ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՝                                        Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

                 

               ք. Երևան

           դեկտեմբերի 2019թ.

                              

 

 

 

  • Discussed

    23.12.2019 - 08.01.2020

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6053

Print