Add to favourites

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈԻՆՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ

 

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Discussed

    03.12.2019 - 19.12.2019

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9546

Print

Suggestions

Խաչատուր Մալաքյան

15.12.2019

Առաջարկում ենք փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման կարգի 9.1 կետով նախատեսված պայմանների մեջ, որը հղում է կատարում աշխարհ լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատությունների ցանկերին՝ ըստ http://www.shanghairanking.com/ կայքի: http://www.shanghairanking.com-ի ARWU (Academic Ranking of World Universities) վարկանիշավորումը խիստ թերի է և խտրականորեն է վերաբերվում հասարակական գիտությունների վարկանիշավորմանը: Դրա վառ օրինակը հետևյալն է. ARWU-ի ակադեմիական վարկանիշավորման մեջ անտեսված է պատմությունը որպես գիտության ոլորտ, այս ոլորտը ընդհանրապես բացակայում է հղված իր ցանկերում՝ http://www.shanghairanking.com/Shanghairanking-Subject-Rankings/index.html ։ Վերը նշվածի պատճառով, ARWU վարկանիշավորումը խիստ թերի է և անհամատեղելի է օրինակ Ֆրանսիայի լավագույն հաստատություններից մեկի՝ «Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն» համալսարանի և այստեղ դասավանդվող հասարակական գիտությունների վարկանիշավորման համար։ Այսպես, ըստ այլ ազդեցիկ վարկանիշավորման սանդղակների՝ QS-Ranking-ի վարկանիշավորմամբ «Պանթեոն-Սորբոն» համալսարանը պատմության ոլորտում գրավում է աշխարհում 46-րդ տեղը։ Մեկ այլ հռչակավոր և ազդեցիկ վարկանիշավորման սանդղակների՝ Times Higher Education World University Rankings-ի ևս՝ «Պանթեոն-Սորբոն» համալսարանը գրավում է աշխարհում 48-րդ տեղը՝ arts and humanities ոլորտում: Սակայն ARWU վարկանիշավորմամբ «Պանթեոն-Սորբոն» համալսարանը չի ստացել տվյալ սանդղակի վարկանիշավորման նույնիսկ մինչև 1000-րդ տեղը: Առաջարկում ենք ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N451Ն որոշման կարգի 9.1-ին կետով նախատեսված պայմաններում ավելացնել 2 այլ հռչակավոր և ազդեցիկ վարկանիշավորման սանդղակները ևս, այն է՝ QS-Ranking և Times Higher Education World University Rankings: Դրա հետևանքով մասամբ կվերանա ARWU վարկանիշավորման խտրականությունը հասարակական գիտությունների վերաբերյալ:

Շուշանիկ Վարդանյան

06.12.2019

Խնդրում եմ Ձեզ, Սարգիս Հովհաննիսյանի Վաշինգտոնի համալսարանում տարկետման ժամկետը փոփոխել, քանի որ ՀՀԿԳՍ նախարարություն 04.12.2019թ.-ին ներկայացրել եմ տեղեկանք մինչև 2023թ.-ի օգոստոս ամիսը ներառյալ ուսումնառության ավարտի նորմատիվ ժամկետի վերաբերյալ:

Հայկ Մարդանյան

06.12.2019

Առաջարկում եմ փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ, ըստ որի ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող ուսանողներին կտրվի տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը: Եթե ուսումնառությունը կտևի ավելի երկար, քան քաղաքացու 27 տարին լրանալու օրը, ապա առաջարկում եմ ազատել նման քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից և ներառել նրանց սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության ցուցակում, այնպես, որ ուսումնառության ավարտից հետո նման քաղաքացիները կզորակոչվեն ՀՀ ԶՈՒ, սակայն որպես սպաներ, որոնց համար զորակոչային տարիքը սահմանված է 18-ից մինչև 35 տարեկան՝ ըստ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի:

See more