Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու մասին» և «Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի №218Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի կանոնների» և «Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի №218Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումների նախագծերը վերաբերյալ

 1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջների հիման վրա և հաշվի առնելով ՀՀ կառավարության 14․09․2018թ. №1010-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» դրույթները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված իրավական ակտերի մշակման և լրամշակման աշխատանքները։ Մասնավորապես, ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում առանձին գործառույթների հստակեցման նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 21-ի №747Ա և №748Ա որոշումներով տարանջատվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթները և տրամադրվեցին էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարի առանձին լիցենզիաներ, այնուհետև՝ հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 29-ի №157Ա և №158Ա որոշումներով հաստատվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համար ըստ էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների տարանջատված անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկաները։ Մշակվել և հրապարակվել է նաև էլեկտրական էներգիայի մատակարարման  լիցենզիայի պայմանների օրինակելի ձևը։

Հաշվի առնելով վերը նշվածը և էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների տարրանջատմամբ էլեկտրական էներգիայի նոր մատակարարների շուկա մուտք գործելու հնարավորությունները՝ անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել մանրածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտրային հարաբերությունները՝ դրանք առաձնացնելով կարգավորման տեխնիկական ասպեկտներից։ Այդ նպատակով մշակվել են էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի կանոնները և համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևերը։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի նպատակը էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների տարրանջատմամբ պայմանավորված էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային հարաբերությունների (այդ թվում՝ նոր մատակարարների ընտրության, վերջիններիս հետ հարաբերությունների կանոնակարգումն է) և դրանց հետ կապված գործընթացների հստակեցումը։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից։

4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն մանրածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտրային հարաբերությունները, որը հնարավորություն կընձեռի սպառողներին ընտրելու  էլեկտրական էներգիայի իրենց նախընտրած մատակարարին։

 

  • Discussed

    26.11.2019 - 12.12.2019

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources, Energy (electricity, heat supply, gas supply systems), Consumer

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6673

Print