Add to favourites

Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515- ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու,Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու և 2019 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՇԻՐԱԿԻ, ԼՈՌՈՒ, ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ  ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.

Անհրաժեշտությունը

 

2019 թվականին հանրապետության մարզերում  տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով վնաս է պատճառվել շուրջ 15698 հա հողատարածքի,  որի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 9,578,330,19,66 դրամ։ Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 % տուժած հողօգտագործողներին:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 

2019 թվականին տարերային աղետների հետևանքով 50-100 % տուժած հողօգտագործողների (11569,5 հա) վնասի չափը կազմում է 7,469,858,933 դրամ: Վնասի հաշվարկները կազմվել են հիմք ընդունելով ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը, ՀՀ ԱՎԿ-ի 2017 թվականի բուսաբուծական արտադրանքի գները և վերջին 3 տարիների միջին բերքատվության ցուցանիշները: Խաղողի, պտղի և հատապտղի համար նախատեսվում է փոխհատուցել վնասի 5 %-ի չափով, բանջար-բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի և կարտոֆիլի համար 4 %-ի չափով, իսկ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համար՝ 1 հա ցանքին անհրաժեշտ սերմացուի արժեքի 50 %-ի չափով՝ յուրաքանչյուր հա-ի հաշվով 30 հազ. դրամ: Միջինացված հաշվարկներով 1 հա խաղողի այգու համար աջակցության գումարը կազմում է 57,259 դրամ, պտղի և հատապտղինը՝ 71,436 դրամ, բանջար-բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի, կարտոֆիլի համար՝ 59,091 դրամ:

2019 թվականին նախատեսված աջակցության գումարը կազմում է 437,540,280,2 դրամ, ընդամենը պատճառված վնասի շուրջ 4,57%-ը:

2018 թվականին տարերային աղետների հետևանքով վնասվել է 14.650 հա,  վնասի չափը կազմել է 13386100 հազ. դրամ, փոխհատուցվել է 492961.5 հազ. դրամ կամ պատճառված վնասի շուրջ 3.7 %-ը:

2017 թվականին տարերային աղետների հետևանքով վնասվել է 15604,88 հա, վնասի չափը կազմել է 12206891 հազ դրամ, փոխհատուցվել է 49337 հազ դրամ կամ 0,4 %:

2016 թվականին տարերային աղետների հետևանքով վնասվել է 23117,7 հա, վնասի չափը կազմել է 33568809 հազ դրամ, փոխհատուցվել է 506622 հազ դրամ կամ 1,5 %:

2015 թվականին տարերային աղետների հետևանքով վնասվել է 8768,46 հա, վնասի չափը կազմել է 7824715,8 հազ դրամ, փոխհատուցվել է 211824 հազ դրամ կամ 2,7 %:

3.

Ֆինանսական միջոցներ

 

Առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 437,540,280,2 դրամը նպատակաուղղել սույն նախագծով (N 2 հավելված) հաստատված կարգով պետական աջակցության տրամադրման համար:

4.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Ծրագիրը համահունչ է գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության հետևյալ նպատակներին

·         ՀՀ հողօգտագործողներին ցուցաբերել աջակցություն տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների դիմաց,

·         տուժած հողօգտագործողների սոցիալական վիճակի բարելավում, ինչպես նաև հետագա տարիներին մշակվող տարածքների ավելացում:

5.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

·         Հողօգտագործողներին աջակցության տրամադրում,

·         նվազեցնել հողերի օգտագործման ռիսկայնության մակարդակը,

·         մեղմել տարածքային զարգացման անհամամասնությունները։

6.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն:

7.

Ակնկալվող արդյունքը

 

Հողերի օգտագործման ռիսկայնության մակարդակի նվազեցում, հողօգտագործողների սոցիալական վիճակի բարելավում:

8.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է http://www.mineconomy.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

  • Discussed

    25.11.2019 - 10.12.2019

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6133

Print