Add to favourites

Under development

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով առաջարկվում է սահմանել նոր հասկացություններ,  բնակարանային ապահովման տարբեր մեխանիզմներ` ըստ տարբեր խմբերի:

Նախագծով առաջարկվում է նաև, որ ՀՀ կառավարությունը կարող է սահմանել սոցիալական ծառայությունների այլ տեսակներ, դրանով տալով ճկունություն սոցիալական աղքատամետ կիրառական քաղաքականությանը: Այս մոտեցմանը օգնում է նաև սոցիալական ծառայությունների հավաստագրով տրամադրման նորմը, որը այդ սոցիալական ծառայության կարիքն ունեցող անձին (ընտանիքին) ընտրելու հնարավորություն է տալիս:

Օրենքով սահմանվում է նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ևս մեկ տեսակ` փոքր տներ, որոնց առկայությունը նպաստելու է խնամքի հաստատությունների գործառնության ծախսարդյունավետության մեծացմանը: Նախագծով սահմանվում է նաև հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման հնարավորություն:

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն հիմքեր սոցիալապես անապահով և խոցելի խմբերի համար համարժեք և բազմազան սոցիալական ծառայությունների տրամադրման հնարավորություն, կմեծացվի համակարգի գործառնության ծախսարդյունավետությունը:

 

  • Discussed

    21.11.2019 - 06.12.2019

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8612

Print

Suggestions

Տիգրան Սարաֆյան

03.12.2019

այս օրենքն անիմաստ է, եթե գործ պիտի անեք արեք, անուրեք բառը որտեղից է հորինվել, չեք գտնում որ նման ձևակերպումը վիրավորական է այդ մարդկանց համար և օրենքով դրա ամրագրումը, ավելի լավ է գումարներ հատկացրեք այդ կենտրոններում սահմանվածից ավելի թվով մարդկանց համար, ձմեռ է արագ գործել է պետք,

See more