Add to favourites

Under development

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը ուղղված են մարդու բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը, առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորմանը, բնակչության առողջության բարելավմանը և երկարակեցության ապահովմանը, մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, միջազգային մրցասպարեզներում մեդալների նվաճմանը և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչեցմանը, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության հաստատմանը:
  2. «Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության ոլորտների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հավելվածում նկարագրված է հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ներկա վիճակը, սահմանված են ռազմավարության նպատակները, ներկայացված են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի առջև ծառացած խնդիրները, բնագավառում ձեռնարկվող անհրաժեշտ քայլերը և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի գործունեության ուղղությունները: Նախագծի    2-րդ հավելվածում առաջարկվում են այն միջոցառումները, որոնց առաջիկա ֆինանսավորումը ամենակարևորն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում՝ ներկա պահի դրությամբ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ մեկտեղ:
  3. Ռազմավարությունում կարևորվում է տարբեր տարիքի մարդկանց շարժողական ակտիվության ապահովումը, և աղյուսակների տեսքով ներկայացված է նախադպրոցական տարիքի երեխաների, դպրոցականների, միջին մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում սովորողների և բուհերի ուսանողների ֆիզիկական դաստիարակության շաբաթական ծանրաբեռնվածության անհրաժեշտ ծավալը:
  4. Նախագծի ընդունումը կարևոր է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի արդի հիմնախնդիրների վրա լույս սփռելու համար:

 

 

 

 

 

  • Discussed

    19.11.2019 - 09.12.2019

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7044

Print