Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2019 թվականի N –Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 1242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 1242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությունը իրականացվում է Կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1212-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված տեսակների շրջանակներում, սակայն գործնականում հաճախ հատկապես քաղաքացիական և վարչական գործերի շրջանակում փորձաքննություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում, որոնց համար պետական բյուջեից հատկացված միջոցները չեն բավականացնում և արդյունքում պահանջվող փորձաքննության արդյունքների ապահովման խնդիր է առաջանում: Պետական բյուջեից հատկացվող միջոցները բավականացնում են միայն քրեական գործի շրջանակներում իրականացվող փորձաքննությունների համար, իսկ քաղաքացիական և վարչական գործերով վճարովի փորձաքննությունների իրականացման հնարավորությունը կլուծի գործնականում հաճախ առաջացող` փորձաքննությունների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներով ապահովման խնդիրը:

 Վերոգրյալը վկայում է «Կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 1242-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:

 

  1. Առաջարկվող կագավորումների բնույթը

Կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 1242-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ` Նախագիծ) նոր խմբագրությամբ են շարադրվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակները, կատարվել է փորձաքննության ենթակա օբյեկտների, փորձաքննության տեսակների հստակեցում և առանձնացում, ընդլայնվել է Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության շրջանակը` ներառելով նաև քաղաքացիական և վարչական գործերով հանձնաժողովային, համալիր, կենդանի անձանց, դատագենետիկական և դատաքիմիական փորձաքննությունների իրականացումը, միաժամանակ սահմանվել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող փորձաքննությունների փորձագիտական եզրակացությունների ձևերը հաստատող լիազոր մարմինը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության շրջանակի ընդլայնում, ինչը կապահովի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող փորձաքննությունների որակի բարձրացումը, ինչպես նաև կանոնադրությամբ նախատեսված նպատակների արդյունավետ իրագործումը:

  

  • Discussed

    13.11.2019 - 28.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7174

Print