Add to favourites
«Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Հիմնավորում
«Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերի համաձայն, նշված կետերով սահմանված գործարքների ու գործառնությունների` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանում է ՀՀ կառավարությունը:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մասով սահմանված վերոնշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակներ ներկայումս սահմանված չէ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակներն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի վերոնշյալ դրույթներով նախատեսված ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները:
-
Discussed
12.05.2017 - 02.06.2017
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
-
Status
Views 11516
Print