Add to favourites

The draft has been accepted

«Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ  ԾՐԱԳՐԻ  ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և  83-րդ հոդվածի՝ Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:

Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, որոնք փաստաթղթում ներկայացված են ըստ առանձին ոլորտների։  

Ծրագրի կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։ Յուրաքանչյուր բաժին հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Վիճակի բնութագիր», «Հիմնախնդիրներ»  և «Ծրագրերի անձնագրեր»:

2020 թվականի ծրագրերն ու միջոցառումները կազմվել են՝ հիմք ընդունելով առկա հիմնախնդիրները և ֆինանսական հնարավորությունները։ Ծրագիրն ուղղված է  քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների՝ ժամանակի պահանջներին համահունչ զարգացմանը:

Ծրագրի նպատակն է ապահովել համակարգային բարեփոխումների իրականացման շարունակական ընթացքը՝ որպես գերակա սկզբունք ունենալով օրենքի գերակայությունը:

Երևանի քաղաքապետարանի գործունեության, ծրագրերի մշակման և իրականացման ուղենիշ լինելու է թափանցիկության և բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու ապահովումը, հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակության ժառանգության պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը, քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի ձևավորումը և այլն:

Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի ոլորտներն են. քաղաքաշինություն և ճարտարապետություն, արտաքին ձևավորում և գովազդ, շինարարություն և բարեկարգում, առևտուր   և   սպասարկում, կոմունալ տնտեսություն, տրանսպորտ, հանրակրթություն, բնապահպանություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, ֆիզիկական կուլտուրա և սպորտ, երիտասարդության հետ տարվող աշխատանքներ, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտ, մշակույթ, միջազգային համագործակցություն, զբոսաշրջություն, խելացի Երևան: Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրում ներկայացված են նաև Երևանի քաղաքի 12 վարչական շրջանների տարեկան ծրագրերը:

Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 83-րդ հոդվածը՝ համաձայն որի Երևանի քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնվում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, ինչպես նաև առկա ռեսուրսները՝ որոշման նախագծով Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվում Երևանի զարգացման 2020 թվականի ծրագիրը։

  • Discussed

    13.11.2019 - 28.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

27.11.2019 11:00

Development programs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7632

Print

Suggestions

Դիանա Աղաբալյան

24.11.2019

Անկեղծ ասած նախագծին դեռ չեմ ծանոթացել: Առաջարկում եմ բարելավել քաղաքային տրանսպորտի կանգառները, օրինակ 1 շաբաթ առաջ այսպես կոչված "Կինո Երևանի" կանգառում մի տարեց կին լավ չէր զգում ուզում էր նստել, բայց նման հնարավորություն չկար, լավ կլիներ որ կանգառները անձրևից և կիզիչ ևս պաշտպանեն մարդկանց: Շնորհակալ եմ ուշադրության համար

See more