Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

                                                                                                                           ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

                                                         N        -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.2» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.2» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»,

2) 1-ին հավելվածի 2-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) պետավտոտեսչության (այսուհետ՝ պետավտոտեսչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ճանապարհային ոստիկանություն)» բառերով,

3) 1-ին հավելվածի 5-րդ կետում «ոստիկանության մարմինների պետավտոտեսչության» բառերը փոխարինել «Ճանապարհային ոստիկանության» բառերով,

4) 1-ին հավելվածի 38-րդ կետի «ա» ենթակետից հանել «տարածքային մարմնի» բառերը,

5) 1-ին հավելվածի 38-րդ, 39-րդ և 40-րդ կետերում գործածված «տեսչական կազմ» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «ճանապարհապարեկային ծառայության կարգախմբեր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

6) 1-ին հավելվածի ողջ տեքստում «պետավտոտեսչության» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                                                                                 «       » ________  2019 թ.

        ք.Երևան 

  • Discussed

    13.11.2019 - 28.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 428

Print