Add to favourites

«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 53 նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի (Ծրագիր)» իրականացման նպատակներից, միտված է նպաստելու Ծրագրի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցման ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացմանը և համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավա­նու­թյան արժանացած՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» դրույթներին:  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ի գրությամբ ներկայացված հիմնավորումները ուսումնասիրելու արդյունքում (կցվում է), որի վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի ավագանին կայացրել է համապատասխան որոշում (կցվում է)։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ հավանություն տալ  «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով հողամասեր օտարելուն:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

ՀՀտարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

4. Ակնկալվող արդյունքը

 

Որոշման ընդունմամբ նախատեսվում է ապահովել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավա­նու­թյան արժանացած՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» դրույթների  և Ծրագրի արդյունավետ ու ժամանակին իրականացումը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

««ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 ««Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով հողամաս օտարելուն համաձայնության տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերում ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

  

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          ««Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով հողամաս օտարելուն համաձայնության տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում

 

  • Discussed

    31.10.2019 - 20.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources, Energy (electricity, heat supply, gas supply systems)

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3999

Print