Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

       Նախորդ տարիներին նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի, այնուհետ՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամաններով:

       ՀՀ Սահմանադրության (06.12.2015թ. փոփոխություններով) 6-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո՝ նույն հոդվածի դրույթների համաձայն, պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածով նախատեսված է, որ ՀՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

       Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման մասով քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի իրավասությունները և դրանք ամրագրել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում:

      

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին վերապահել քաղաքաշինության բնագավառի գործունեությունը կարգավորող համապատասխան իրավական ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի  հաստատման լիազորություն:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորության վերապահում:

 

 

 

  • Discussed

    24.10.2019 - 08.11.2019

  • Type

    Law

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9235

Print

Suggestions

Աշոտ Սաժումյան

25.10.2019

Զուգահեռ անհաժեշտ է ճարտարապետության մասին օրենքը գլոբալ փոխել....այն տկար է

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: