Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 52-րդ հոդվածի պահանջի դրույթով, որի համաձայն ԵԱՏՄ անդամ պետություններին չի թույլատրվում իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում): Միաժամանակ, համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի (2-րդ հավելվածի 50-րդ կետ) միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները գործում են մինչև համապատասխան ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելը: Այս համատեքստում՝ ներկայումս ՀՀ գործող տեխնիկական կանոնակարգերով որոշակի արտադրանքների նկատմամբ  պարտադիր պահանջերի սահմանումը նպատակահարմար չէ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն փաստաթուղթը մշակվել և հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությամբ և ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության գործողությունների ծրագրի 1.6 կետով, համաձայն որի պետք է վերանայվեին ոչ պարենային արտադրանքի թվով 32 ՀՀ տեխնիկական կանոնակարգ:

Ներկայումս, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով ՀՀ պարտավորությունը, անհրաժեշտություն է առաջացել ուժը կոցրած ճանաչել ՀՀ գործող այն տեխնիկական կանոնակարգերը, որոնց համապատասխան ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերն արդեն իսկ առկա են: Նախագծով նախատեսվել են նաև համապատասխան փոփոխություններ որոշման հավելվածի բոլոր միջոցառումների համար, մասնավորապես՝ «Ֆինանսավորման աղբյուրը» սյունակում նշված «պետական բյուջե¸ դրամաշնորհներ¸ միջազգային դոնոր կազմակերպություններ» ձևակերպումից հանվել են «դրամաշնորհներ» արտահայտությունը, նկատի ունենալով¸ որ վերջինս արդեն իսկ հանդիսանում է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող օժանդակության ձև:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման հավելվածի մեջ առկա են նաև ՀՀ գործող՝ միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի համար, տեխնիկական կանոնակարգեր, որոնց համար դեռևս ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգեր չկան և ներկայումս դրանց վերանայման ( ԵՄ կանոնակարգերին մոտարկման) գործընթացի կատարման ժամկետն անհրաժեշտ է երկարաձգել  (սահմանելով 2023 թվականը)՝ պայմանավորված հետևյալ հանգամանքներով.

  • ՀՀ գործող տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակերգերը պետք է համապատասխանեցվեն ԵԱՏՀ խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի N 44 «Համապատասխանության գնահատման տիպային ընթացակարգերի մասին» որոշմամբ հաստատված ընթացակարգերին, ինչը ՀՀ-ում գործողության մեջ դնելու գործընթացը դեռ նոր է սկսվել և ժամանակատար է,
  • ՀՀ գործող տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահաջների Եվրոպական միության կանոնակարգերին մոտարկելու նպատակով նախատեսվում է փորձագետների կողմից իրականացնել համապատասխան մասնագիտական խորը ուսումնասիրություններ՝ համեմատելով այդ փաստաթղթերով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկերը Եվրոպական միության համապատասխան ԵՀ կանոնակարգերի կիրարկումն ապահովող ստանդարտների հետ, ինչը ևս մեծածավալ և ժամանակատար աշխատանք է,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման հավելվածի 16-րդ կետով նախատեսված ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 2228-Ն որոշումը Եվրոպական միության 1999/5 ԵՀ կանոնակարգին մոտարկելու նպատակով, նախատեսվում է փորձագետների կողմից իրականացնել համապատասխան մասնագիտական խորը ուսումնասիրություններ՝ համեմատելով այդ որոշման կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը Եվրոպական միության 1999/5 ԵՀ կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների հետ: Այդ գործընթացներն իրենցից ներկայացնում են մեծածավալ և ժամանակատար աշխատանք, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել վերոհիշյալ կետով նախատեսված իրավական ակտի վերանայման վերջնաժամկետ սահմանել 2023 թվականը:
  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2012  թվականի   հունիսի  7-ի N 753-Ն որոշմամբ վերապահվել է տեխնիկական կանոնակարգերի մշակման և համակարգման աշխատանքների իրականացման իրավասությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված և բոլոր կանոնակարգող մարմիններին ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներառում է փոփոխություններ, որոնցով սահմանված պահանջները արդիական չեն, քանի որ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համար գործում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգեր: Վերանայվել են նաև «Պետական կառավարման մարմնի անվանումը» սյունակը` ելնելով համապատասխան ոլորտում  իրականացված օրենսդրական փոփոխություններից:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

2014 թ. հոկտեմբերի 10-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի սահմանված դրույթների կատարումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչություն

  1. Ակնկալվող արդյունքը

Պետության կողմից չեն կատարվի միջոցառումներ, որոնք հակասում են միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

          ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                                                                      ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

 

 

 

 

 

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ   ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի  №   1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի  № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի  № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չկա

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Համապատասխանում է:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Առկա չեն;

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                                                                         ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ  

  • Discussed

    23.10.2019 - 12.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6479

Print