Add to favourites

«ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ 

 ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում:

ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 29-ի թիվ 474-Ն որոշման 10-րդ կետի համաձայն՝ ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահված են Պետական գույքի կառավարման կոմիտեին:

ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ առողջապահական համակարգում գործող բժշկական կազմակերպությունների արդիականացման նպատակով նախատեսվում է իրականացնել բժշկական կազմակերպությունների վերակառուցման կամ կառուցման նախագծահետազոտական աշխատանքներ։ Արդիականացվող բժշկական կազմակերպությունների ցանկում ներառվել է նաև Լոռու մարզի Տաշիրի բժշկական կենտրոնը (այսուհետ՝ Տաշիրի ԲԿ), որի համար նախատեսվում է կառուցել նոր շենք։ Անհրաժեշտ տարածք գտնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մասնագետները այցեր են կատարել համապատասխան տարածաշրջաններ։ Արդյունքում, Տաշիրի ԲԿ-ի նոր շենքի կառուցման համար առավել նպատակահարմար է գտնվել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի Տաշիր քաղաքի Գետափնյա փողոց, թաղ․6 հասցեում գտնվող ավտոկայանի տարածքը։ Նույն գրությամբ առաջարկվել է Տաշիրի ԲԿ-ի համար նոր շենք կառուցելու նպատակով վերը նշված տարածքը ամրացնել Լոռու մարզպետարանին։

Բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման համար տարածքն ընտրվել է հաշվի առնելով, որ այն հարակից է քաղաքի գլխավոր ճանապարհին, տեղակայված է քաղաքի կենտրոնական հատվածում և մատչելի է ազգաբնակչության համար, կարևորելով նաև այն, որ տարածքն ունի հարթ ռելիեֆ, մոտ է գործող ենթակառուցվածքներին և հարակից հատվածները կառուցապատված չեն բնակելի շինություններով։ Հաշվի առնելով, որ ծրագրի իրագործումն անչափ կարևոր է բժշկական օգնության և ծառայությունների որակի, հասանելության և ենթակառուցվածքների բարելավման տեսանկյունից, ինչպես նաև տեղեկացնելով, որ նախագծահետազոտական աշխատանքների իրականացումը պլանավորած է 2019 թվականին և աշխատանքների ուշացումը խնդիրներ կառաջացնի ծրագրի ֆինանսավորման տեսանկյունից, ՀՀ առողջապահության նախարարությունը նշել է, որ Տաշիրի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքի հատկացման խնդրի լուծումը Նախարարության համար առավել, քան հրատապ է։

 

Ելնելով նրանից, որ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի Տաշիրի ավտոկայանի անշարժ գույքի շուկայական արժեքն ավելի քան երկու անգամ գերազանցում է շահութաբաժնի գծով ընկերության շուրջ 18 մլն.դրամ պարտքի գումարը, սույն նախագծով նախատեսվում է Տաշիրի ԲԿ-ի համար նոր շենք կառուցելու նպատակով նշված տարածքը Լոռու մարզպետարանին ամրացնել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին պետության կողմից շահութաբաժնի գումարի չափով փոխհատուցում տրամադրելու դիմաց:

Տաշիրի ավտոկայանի տարածքը քաղաքացիների համար անհարմար դիրքի պատճառով երկար տարիներ է ըստ նշանակության չի օգտագործվում և իր դիրքի պատճառով նպատակահարմար չէ վերագործարկել որպես ավտոկայան։

Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում Տաշիր քաղաքում ավտոկայանային գործունեություն իրականացնելու համար նոր տարածքի ձեռքբերման հարցը։

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի շահութաբաժնի գծով պարտքը պետության կողմից փոխատուցվելու դեպքում ընկերության ֆինանսական բեռը փոքր ինչ թեթևացնելու արդյունքում հնարավորություն կընձեռվի նոր ավտոկայանի տարածքի հարցը լուծելու համար։

ՀՀ պետական բյուջեից տրամադրվելիք գումարն ամբողջությամբ հետ է վերադարձվելու բյուջե՝ հարկերի և շահութաբաժնի տեսքով։

  • Discussed

    18.10.2019 - 03.11.2019

  • Type

    Decision

  • Area

    State property alienation

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6244

Print