Add to favourites

Under development

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Արտաքին աջակցությամբ իրականացվող կապիտալ ծրագրերի շրջանակներում կնքված համաձայնագրերով՝ համայնքի կողմից համաֆինանսավորում պահանջող կապիտալ բնույթի աշխատանքները երբեմն իրականացվում են ոչ թե համայնքի, այլ՝ բյուջետային հիմնարկի կարգավիճակ չունեցող կազմակերպության (օրինակ՝ հիմնադրամի) կողմից։ Տվյալ դեպքում ՀՀ բյուջետային օրենսդրության  համաձայն՝ համաձայնագրով նախատեսված համաֆինասավորման գումարը համայնքը իր բյուջեի ֆոնդային մասից կատարելու իրավասություն չունի, քանի որ վերջինս չի հանդիսանում առաջին գործարք իրականացնողը: Բյուջետային հիմնարկի կարգավիճակ չունեցող շահառուներին (կազմակերպություններին) տրամադրվող ֆինանսական միջոցները, այդ թվում համաֆինանսավորման նպատակով տրամադրվող կապիտալ կամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը դիտվում են որպես տրանսֆերներ և նախատեսվում են համայնքի բյուջեի վարչական մասից՝ որպես դրամաշնորհներ, որը խնդիր է առաջացնում, քանի որ հաճախ համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասում համապատասխան ֆինանսական միջոցները բացակայում են։ Իսկ համաձայն Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի՝ համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցները (այդ թվում` ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները) չեն կարող փոխանցվել համայնքի բյուջեի վարչական մաս, բացառությամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով, ավագանու առաջարկությամբ, ՀՀ կառավարության որոշմամբ և սահմանած կարգով, տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ժամանակավոր ազատ միջոցներ ներգրավվելու դեպքերի։ Ընդ որում, այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի և ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության 1/2-ը։        

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերի ֆինանսավորումը համայնքների բյուջեների ֆոնդային մասի միջոցներից իրականացնելու վերաբերյալ հարցին լուծում տալու նպատակով մշակվել են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

         

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն

 

  1. Ակնկալվող արդյունքը

         

          Օրենսդրորեն հնարավորություն կստեղծվի համայնքի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորել համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերը և (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերումը:

  • Discussed

    17.10.2019 - 01.11.2019

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5886

Print