Add to favourites

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

  Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ: 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Նախագիծը մշակվել է սպառողների շահերի պաշտպանության նպատակով, համաձայն որի Վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը։ Վերոգրյալ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում ստացվում են բավականին շատ բողոքներ սպառողների կողմից առ այն, որ առևտրի իրականացման վայրերում հրաժարվում են փոխարինել կամ հետ ընդունել գնված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը՝ առանց որևէ  հիմնավորման, ինչը ուղղակիորեն հանդիսանում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս որևէ մարմին չունի իրավասություն միջամտելու տվյալ պարագայում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջի խախտում, ապա սպառողների խախտված իրավունքները կարող են վերականգնվել միայն դատական կարգով, ինչը ժամանակատար է և ծախսատար։ Վերոգրյալով պայմանավորված սպառողները հաճախ խուսափում են դիմել դատարան։ Ըստ այդմ, տվյալ ոլորտում առկա իրավիճակը կարգավորելու նպատակով առաջարկվում է պարտադրել տնտեսավարողներին տեղեկացնել սպառողին վերջինիս իրավունքների վերաբերյալ, ինչը գործնականում, կարծում ենք կնվազեցնի հնարավոր կամայականությունները։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման քաղաքականություն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

  Հաշվի առնելով ոլորտում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը` Նախագծով սահմանվում է, որ․

  • Վաճառողը սպառողին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելուպայմանների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում՝ նշված անվանացանկը։
  • Վերոնշյալ տեղեկատվությունը և անվանացանկը փակցնելուն ներկայացվող պահանջները սահմանում է ՀՀ կառավարության աշխատակազմը։
  • Սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ վերոգրյալ դրույթները խախտելու համար,
  • Պաշտոնատար անձի կողմից սպառողներին տեսանելի վայրում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանվածսպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը չհրապարակելու, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում՝ անվանացանկ չփակցնելու վերաբերյալ գործերի ենթակայությունը տրամադրվում է տեղական ինքնակառավարման մարմիններին։
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի սպառողների շահերի պաշտպանության  ապահովումը:

  • Discussed

    17.10.2019 - 01.11.2019

  • Type

    Law

  • Area

    Consumer

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11299

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

18.10.2019

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածում առաջարկվող լրացումը հնարավոր չէ, որովհետև 23-րդ հոդվածի վերնագիրը Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի իրավունքի մասին է, իսկ լրացվող 3-րդ մասը ապրանք վաճառողի պարտավորություն է, որից բխում է պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու մասին 4-րդ մասը: Խնդրի լուծումը 23-րդ հոդվածի վերնագրի փոփոխությունն է՝ լրացվող 3-րդ մասի տրամաբանությամբ կամ լրացվող 3-4-րդ մասերը օրենքի այլ՝ համապատասխան հոդվածներում սահմանելը: <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածում լրացվող մասերը համարակալել համապատասխանաբար 39 և 40 թվերով: 2-րդ հոդվածով նոր խամբագրությամբ առաջարկվող 244.7 հոդվածի 1-ին մասում բաց են մնացել 158-րդ հոդվածի առաջարկվող 39-40-րդ մասերը, անհրաժեշտ է լրացնել դրանք:

See more