Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

Գործնականում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավոր դադարեցնել ինչպես հանրային ծառայության մեջ գտնվող, այնպես էլ հանրային ծառայության մեջ չգտնվող պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ վերջիններս կխոչընդոտեն մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվեն հանցավոր գործունեությամբ։ Ինչպես նաև, նախագծով քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման դեպքում աշխատանքային օրենսգրքով նախատեսվում է սահմանել աշխատավարձի պահպանման միասնական չափ:

  • Discussed

    11.10.2019 - 26.10.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Job and employment, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 806

Print

Suggestions

Աննա Բարիկյան

25.10.2019

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով սահմանված կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցման (կասեցման) իրավունքը վերապահել ոչ թե դատախազին կամ քննիչին (դատախազի համաձայնությամբ), այլ միայն դատարանին: Դատախազին կամ քննիչին վերապահելով այս լիազորությունը՝ հնարավորություն ենք տալիս նրանց որոշումներ ընդունել միաձնյա կամ երկկողմանի պայմանավորվածության հիման վրա: Առաջարկված տարբերակի դեպքում դատախազը կամ քննիչը դատախազի համաձայնությամբ կարող են դիմել դատարան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցման որոշումը կայացնելու համար: Առաջարկվում է դատարանին տալ օրենքով սահմանված ժամանակ միջնորդությունը քննելու համար: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով սահմանված 107.1 հոդվածի 2-րդ մասի «Աշխատող» բառից հետո առաջարկվում է լրացնել «Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող» բառակապակցությունը: Սա կհստակեցնի, թե որ աշխատողի մասին է խոսքը գնում: Նույն հոդվածի 3-րդ մասի ուսումնասիրությունից հետո հարց է առաջանում, թե ինչպես է կարգավորվելու մասնավոր հատվածում աշխատողների աշխատատեղի (պաշտոնի) և աշխատավարձի պահպանումը աշխատանքի ժամանակավորապես դադարեցման ժամանակ, քանի որ նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում օգտագործվում է միայն «աշխատող» բառը: Առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացնել մասնավոր հատվածում աշխատողների աշխատատեղի (պաշտոնի) և աշխատավարձի պահպանման վերաբերյալ դրույթներ: Առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանել աշխատողների լիազորությունների կասեցման ժամանակ աշխատողների աշխատավարձի չափը և դրա հաշվարկման կարգը: Ամենակարևոր հարցը կայանում է նրանում, որ ոչ պետական հատվածում գործատուները արդյոք պատրաստ կլինեն վճարել աշխատավարձ այդ աշխատողներին այդ անորոշ ժամանակահատվածի համար (նախագծով սահմանվում է, որ աշխատողների լիազորությունների ժամանակավոր դադարումը կվերանա անհրաժեշտության բացակայության դեպքում): Իսկ 4-րդ մասում առաջարկվում է հստակ նշել օրենքով նախատեսված հիմքերը, որոնց առկայության դեպքում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել: Աշխատողի անմեղության փաստը հաստատվելուց հետո, աշխատողը ինչպես կարող է ստանալ աշխատանքային պայմանագրով սահմանված իր աշխատավարձի և փաստացի ստացած գումարի տարբերությունը: Անհրաժեշություն է առաջանում այս հարցը կարգավորող դրույթ ներառել օրենսդրությունում, քանի որ աշխատողը անմեղ է ճանաչվել և քրեական գործի բացահայտման ժամանակահատվածում նա գտնվել է անաշխատունակության մեջ և չի ստացել աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձը:

See more