Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2019 թվականի փետրվարի 26-ի N 180-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքով:

Նախագիծը մշակվել է նպաստառու ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման հնարավորությունների ստեղծման և դեպի պետական նպաստն առկա ձգտումների առավելագույնս ապախթանման նպատակով:   

1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման  (այսուհետ` Որոշում) N 2 և 3 հավելվածներով հաստատված են ընտանիքների անապահովության գնահատման և այդ համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) կարգերը (որի հիման վրա նշանակվում են ընտանեկան, սոցիալական նպաստները և հրատապ օգնությունը), իսկ N 5 հավելվածով՝ անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման կարգը:  

Նշված հավելվածներով առկա են խնդիրներ` համաձայն որոնց նպաստառու ընտանիքների աշխատունակ անձինք, նպաստի իրավունքից չզրկվելու պատճառով, խուսափում են հարմար աշխատանքի առաջարկներից կամ զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող ակտիվ ծրագրերում ընդգրկվելուց: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ներկայումս հաշվառված են ընդհանուր 5,227 գործազուրկի կարգավիճակ ունեցող անձիք, որոնք բնակվում են նպաստառու 3,844 ընտանիքներում:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 459-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում է նպաստառու ընտանիքների անդամների վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել վարկային զեկույցի չափորոշիչները ՀՀ կառավարության որոշմամբ հաստատելուց հետո: 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է.

  1. Տալ հնարավորություն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների (գործազուրկներ, առանձին խմբի գործազուրկներ կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձինք) աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը, ինչպես նաև զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելու համար, որով կխթանվի տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության իրականացումը,
  2. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող բնութագրիչները ավելացնել ևս մեկով՝ 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը: 
  1. Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում են աշխատանքի անցնող, ինչպես նաև զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անասնապահությամբ զբացվող անձանց՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և դրա հիմքով տրամադրվող սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հետ կապված որոշ իրավահարաբերություններ: 

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կբարձրանա համակարգի հասցեականությունը, ինչպես նաև ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքները աստիճանաբար կգերադասեն զբաղվածությունը (ինքնազաբվածությունը)՝ նպաստ ստանալուց:

 ՏԵՂԵԿԱՆՔ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

 ՏԵՂԵԿԱՆՔ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չկա:

 

  • Discussed

    11.10.2019 - 28.10.2019

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7087

Print

Suggestions

Տիգրան Սարաֆյան

11.10.2019

1. 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը պետք է անպայման հստակեցվի սահմանափակ շրջանակով և ապացուցվի որ վարկը ստացվել է բացառապես հեռուստացույց, լվացքի մեքենա, փոշեկուլ, սառնարան, գազօջախ կամ էլ. օջախ գնելու նպատակով, պետք է սահմանել դրանց առավելագույն գնային շեմերը: քանի որ այդ նպաստների նպատակը ընտանիքի կենսամակարդակին աջակցելն է, ոչ թե հանրության հաշվին ավելի բարելավելը, 2. զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելը կամ օրինական աշխատելու հանգամանքները ինչպես են պարզվելու,

See more