Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով նախատեսվում է սահմանել, որ հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ստացված ծառայությունների, աշխատանք­ների դիմաց կատարված վճարումները համարվում են այդ ծառայութ­յուն­ները, աշխա­տանք­ները ստացած ֆիզիկական անձանց համար (օգտին) կատար­ված վճարումներ, իսկ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները դրանք ստացող ֆիզիկական անձանց համար հանդիսանում են անհատույց ստացված ակտիվներ:

  • Discussed

    26.09.2019 - 11.10.2019

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6508

Print

Suggestions

Արթուր Այվազյան

07.10.2019

Նպատակը անհասկանալի է եթե դա արվում է հարկման նպատակով ապա դա առանց այդ էլ հստակ է կատարված փոխանցումը համարվում է եկամուտ չհանձնված ապրանքը ծախս չի դիտվում իսկ եթե չվճարվածի դիմաց չհանձնվածը համարենք եկամուտ դա անբարոյականություն է

Էդուարդ Բադալյան

27.09.2019

Նախագծի անհրաժե՛շտությունն իրականում բացակայում է: Բանն այն է, որ նախագծում նշված ապրանքներն, աշախատնքներն ու ծառայությունները օրենսդրության ու ՀՀ Հարկային օրենսգրքի ճիշտ մեկնաբանման ու կիրառման դեպքում, այսպես թե այնպես չպետք է դիտարկվեն որպես եկամտային հարկով հարկման ենթակա անհատույց ստացված ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, իսկ հակառակ մեկնաբանությունը (երբ վերջիններս դիտարկվում են, որպես հարկման ենթակա անհատույց ստացված ակտիվներ) օրենքի ծայրահեղ տառացի մեկնաբանման հետևանք է: Հսկիչ գնում իրականացնող աշխատակիցները նշված աշխատանքները, ծառայությունները կամ ապրանքները ստանում են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում՝ ամենևին չունենալով դրանց կարիք: Այդպիսի կարիք ունենալու դեպքում վերջիններս այն պարզապես կգնեին և ողջամիտ չէ կարծելը, թե հսկիչ գնում կատարող աշխատակիցները որևէ ապրանք ծառայություն կամ աշխատանք անհատույց ստանալու համար չեն գնում դրանք և սպասում են մինչ կլինի համապատասխան հսկիչ գնման հանձնարարագիր և երջանիկ պատահականությամբ էլ վերջիններս կլինեն այդ հանձնարարագրում նշված գնում կատարող անձինք: Նման որոշման ընդունումը բացասական հետևանքներ իհարկե չի ունենա: Պարզապես այսպիսի նպատակադրումներով մեծ ծավալի իրավական ակտերի ընդունումը անհարկի ծանրաբեռնում է ՀՀ իրավական դաշտը:

See more