Add to favourites

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ------ 2019 N -Ա ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին»  Կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում դատաբժշկական գործունեության իրականացման համար շենքի հատկացման անհրաժեշտությամբ:  

Սևան քաղաքում Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը չունի իրեն ամրացված գույք, հետևաբար դիակների և կենդանի անձանց դատաբժշկական փորձաքննությունների կատարումը մեծ դժվարություներ է առաջացնում` մասնավորապես դժվարեցվում է փորձաքննությունների կատարումը:

«Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի տրամադրումը Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին հնարավորություն կտա որակյալ  և արագ կազմակերպելու, ինչպես նաև որոշակի մասով կենտրոնացնելու Սևան քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի գործունեությունը:

 

  1. 2. Առաջարկվող կագավորումների բնույթը

      Նախագծի ընդունման արդյունքում «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը  սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք․ Սևան, Նաիրյան 169 հասցեում գտնվող 162,46 քմ մակերեսով շենքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցան վկայական թիվ 1000180) անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով կտրամադրվի Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դատաբժշկական փորձաքննություններ իրականացնելու նպատակով:»:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Սևան քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների բաժինը կգործի առանձին՝ հարմարեցված մասնաշենքում, ինչը կհանգեցնի վերջինիս՝ սահմանված կարգով իրականացվող գործունեության արդյունավետությանը:

 

  • Discussed

    21.09.2019 - 14.10.2019

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6298

Print

Suggestions

Վահե Եղոյան

21.09.2019

Իսկ Վարդենիսում երբե լինելու լավ պայմաններ

See more