Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Մատուցվող խնամքի ծառայությունները՝ պետակլան վկայագրի միջոցով» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Արմեն Վարդանյան 25.09.2019 15:29:43 <<ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈւԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԳՐԻ ԳԻՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագծի նախաբանում հաշվի առնել, որ <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը 5-րդ մաս չունի, այլ ունի 1-ին մասի 5-րդ կետ: Նույն օրենքով ՀՀ կառավարությանը նման վերնագրով և բովանդակությամբ կարգ կամ վկայագրի գին և ձև հաստատելու լիազորություն վերապահված չէ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, հետևաբար անհրաժեշտ է խնդիրը լուծել փաթեթային տարբերակով՝ օրենքում կատարելով լրացում և ՀՀ կառավարությանը նման կարգ և վկայագրի ձև ու գին հաստատելու լիազորություն վերապահել կամ էլ նույն օրենքի 13-րդ հովածի 12-րդ հոդվածով սահմանված լիազորության շրջանակներում ներկայացնել <<Խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի առանձին բաժնով կարելի է կանոնակարգել նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրումը և դրա հետ կապված հարաբերությունները: Ձեր դիտարկումը հաշվի կառնվի:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: