Add to favourites

Under development

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 552 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »  «---------------- »  2019 թվականի N ...... -Ն

 

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ  ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 552 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ  ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը և 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 6-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.

  1. «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 210.952674), «Անտառային մոնիթորինգի կենտրոն» (պետական գրանցման համարը՝  273.210.04175) և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» (պետական գրանցման համարը՝……) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
  2. Սահմանել, որ՝
  • «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սույն որոշման 1-ին կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է,
  • «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն են անցնում միաձուլված իրավաբանական անձերի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան,
  • «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն է։
  1. «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են՝
  • Շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, բուսական ու կենդանական աշխարհի, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ու անտառների, հողերի և ընդերքի պահպանության և բնական ռեսուրսների (բացառությամբ՝ օգտակար հանածոների պաշարների) բանական օգտագործման ապահովմանը նպաստելը՝ շրջակա միջավայրի բաղադրիչների և դրանց վրա ազդող գործոնների նկատմամբ դիտարկումների իրականացման, վիճակի գնահատման համար բավարար տվյալների ստեղծման, դրանց գրանցման, վերլուծման, տրամադրման ու պահման միջոցով.
  • Հիդրոօդերևութաբանական երևույթների` եղանակի վիճակը և ջրային օբյեկների ռեժիմը բնորոշող տարրերի (մթնոլորտային ճնշում, քամի, խոնավություն, օդի և ջրի ջերմաստիճան, ջրի մակարդակ և ծախս, հորդացում, սառցակալում և այլ) մասին և պրոցեսների՝ մթնոլորտի և ջրոլորտի հետևողական զարգացման (հիդրոօդերևութաբանական երևույթների ժամանակի ընթացքում և տարածության մեջ) վիճակը բնորոշող տեղեկատվության ստանալը՝ դիտարկումների իրականացման, ստացված տեղեկատվության ուսումնասիրության, օգտագործման, տրամադրման, պահպման և վիճակի գնահատման ու կանխատեսման միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների ու ռադիոլոկացիոն դիտարկումների կազմակերպման և իրականացման ապահովումը։
  1. «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության խնդիրներն են՝
  • պլանավորված, միջազգային ստանդարտներին ու միասնական ցուցանիշներին համապատասխան շրջակա միջավայրի մոնիթորինգի և հիդրոօդերևութաբանական գործունեության մոնիթորինգի ապահովումը․
  • շրջակա միջավայրի վիճակի և հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների նկատմամբ դիտարկումների իրականացման, դրանց վիճակի մասին հավաստի տեղեկատվության ստացման, ստացված տեղեկատվությունը միասնական տեղեկատվական շտեմարաններում (ֆոնդում) ներբեռնման և պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին ու հասարակությանը տեղեկատվության տրամադրման ապահովումը․
  • Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրի վիճակի՝ բարձր աղտոտվածությամբ պայմանավորված և վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից բնակչության և տնտեսության պաշտպանությանը, քաղաքացիների կյանքին ու սեփականությանն սպառնացող վտանգի նվազեցմանը նպատակաուղղված միասնական պետական ծրագրերի իրագործման ապահովումը.
  • մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների տնտեսական արդյունավետության բարձրացման նպատակով գիտափորձարարական աշխատանքների ապահովումը.
  • տեխնիկական միջոցների (հակակարկտային կայանների, հրթիռահրետանային, զինամթերքի, ռադիոլոկացիոն ու ռադիոկապի համակարգերի) շահագործման և ընթացիկ նորոգման ապահովումը.
  • շրջակա միջավայրի մոնիթորինգի և հիդրոօդերևութաբանական գործունեության համակարգերի կատարելագործման, դիտացանցերի ու նյութատեխնիկական բազայի զարգացման և ժամանակակից տեխնիկական միջոցների ու տեղեկատվական տեխնոլագիաների ներդրման ապահովումը․
  • շրջակա միջավայրի մոնիթորինգի և հիդրոօդերևութաբանական գործունեության համակարգերում օգտագործվող մասնագիտական չափիչ-ստուգիչ սարքերի և այլ չափման միջոցների ստուգաչափման ու չափաբերման գործընթացի ապահովումը.
  • թափոնների և դրանց հեռացման վայրերի դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացնան և բացասական ազդեցությունների վերհանման ապահովումը։
  1. «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթները ներառում են՝
  • Շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացումը, այդ թվում՝

ա․մթնոլորտային օդի աղտոտվածության, մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործությունների, մթնոլորտում տեղի ունեցող բնական երևույթների, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների, օզոնային շերտը քայքայող նյութերի և մարդածին այլ ազդեցությունների ու երևույթների դիտարկումների իրականացումը,

բ․ մակերևութային և ստորերկրյա քաղցրահամ ջրային ռեսուրսների, ջրաէկոհամակարգերի, ջրային ռեսուրսների ծախսի, որակական ու քանակական հատկությունների, բաղադրության, քիմիական ու ռադիոակտիվ նյութերով և թափոններով աղտոտվածության, ինչպես նաև ջրային ռեսուրսների վիճակը վատթարացնող այլ ազդեցությունների ու երևույթների դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը,

գ․ հողերի աղտոտվածության վիճակի ու որակական փոփոխությունների և հողերի վրա այլ բացասական ազդեցությունների ու երևույթների դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը,

դ․ բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների տեսակների ու դրանց պոպուլյացիաների, համակեցությունների բազմազանության, ինչպես նաև դրանց տարածվածության, աճելավայրերի ու բնակության վայրերի և տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերի դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը,

ե․ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի, դրանց վրա տարբեր տեսակի ներգործությունների ու դրանց հետևանքների, ապօրինի հատումների և այլ բացասական գործողությունների կանխարգելման նպատակով պարբերական ուսումնասիրությունների իրականացումը, բացասական գործողությունների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, կենտրոնացված հաշվառումը, անտառային օրենսդրության խախտումների, բնափայտի անօրինական տեղափոխումների, իրացման և բացասական այլ գործողությունների դեմ տարվող պայքարի աշխատանքների, Հայաստանի Հանրապետությունում փայտանյութի սպառման շուկայի վերլուծությունն ու գնահատումը․

 զ․ թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ու թափոնների դասակարգչի կազմման համար ուսումնասիրության իրականացումը, ինչպես նաև թափոնների օգտագործման ու վնասազերծման սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների մասին տվյալների հավաքումն ու վերլուծումը,

է․ թափոնների և դրանց հեռացման վայրերի դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը,

ը․ շրջակա միջավայրի, ներառյալ՝ բնական ռեսուրսների (բացառությամբ՝ օգտակար հանածոների պաշարների) առկա վիճակի գնահատումը և կանխատեսումը.

  • հիդրոօդերևութաբանական գործունեության մոնիթորինգի իրականացումը, այդ թվում՝

ա․ Հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների, հողի, գյուղատնտեսական մշակաբույսերի, արոտավայրերի, օզոնային շերտի վիճակի, ուլտրամանուշակագույն ճառագայթման, ակտինոմետրիական և աերոլոգիական դիտարկումների իրականացումը,

բ․ դիտարկումների արդյունքում ստացված տվյալների հավաքագրումը, մշակումը, օգտագործումը, պահպանումն ու պաշտոնական կանխատեսումների և նախազգուշացումների կազմումը,

գ․ գետերի, լճերի և ջրամբարների հիդրոլոգիական ռեժիմի տարածաժամանակային օրինաչափությունների ուսումնասիրումը և մակերևութային ջրերի պետական հաշվառման իրականացումն ու պետական կադաստրի վարումը,   

դ․ Հայաստանի Հանրապետության տարածքում կլիմայի և դրա փոփոխության ուսումնասիրության, գնահատման և կանխատեսման գործընթացի իրականացումը, ինչպես նաև դրա ազդեցության հետևանքով տնտեսության տարբեր ոլորտների խոցելիության վերաբերյալ իր իրավասությունների սահմաններում շահագրգիռ կազմակերպություններին առաջարկություններ ներկայացնելը,

ե․ բնակչության կյանքի ու առողջության, երկրի տնտեսության և շրջակա միջավայրի համար սպառնալիք հանդիսացող վտանգավոր հիդրոօդերևութաբանական ու մթնոլորտային երևույթների և գործընթացների փաստացի ու կանխատեսվող կտրուկ փոփոխությունների մասին օպերատիվ տեղեկատվության պատրաստումն ու հաղորդումը,

զ․ հիդրոօդերևութաբանական պայմաններից մեծապես կախվածության մեջ գտնվող տնտեսության ճյուղերի, այդ թվում` գյուղատնտեսության, էներգետիկայի, ավիացիայի, շինարարության, տրանսպորտի և կապի, սոցիալ-տնտեսական գործունեությունը և կայուն զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ հիդրոօդերևութաբանական դիտարկումների իրականացումն ու կանխատեսումների կազմումը.

է․ Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների ու ռադիոլոկացիոն դիտարկումների կազմակերպումը և իրականացումը․

ը․ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ՝ մթնոլորտային երևույթների հետևանքով տնտեսությանը հասցված վնասների չափերի ուսումնասիրման աշխատանքներին մասնակցելը.Շրջակա միջավայրի, ներառյալ՝ բնական ռեսուրսների (բացառությամբ՝ օգտակար հանածոների պաշարների) և հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների միասնական տեղեկատվական շտեմարանի (ֆոնդի) ստեղծումն ու վարումը․

  • շրջակա միջավայրի մոնիթորինգի և հիդրոօդերևութաբանական գործունեության մոնիթորինգի արդյունքներով ստացված տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումը և պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին ու հասարակությանը տեղեկատվության տրամադրումը․
  • պետական նշանակություն ունեցող շրջակա միջավայրի մոնիթորինգի և հիդրոօդերևութաբանական ու մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծրագրերի, ինչպես նաև բարձր աղտոտվածությամբ պայմանավորված շրջակա միջավայրի վիճակից ու վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից բնակչության և տնտեսության պաշտպանությանը, քաղաքացիների կյանքին, նրանց սեփականությանն սպառնացող վտանգի նվազեցմանը նպատակաուղղված միասնական պետական ծրագրերի իրականացումը.
  • մասնակցություն շրջակա միջավայրի մոնիթորինգին, հիդրոօդերևութաբանական գործունեությանը և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությանը վերաբերող իրավական ակտերի մշակման աշխատանքներին.
  • մասնակցություն միջազգային ու տարածաշրջանային նշանակության շրջակա միջավայրի և հիդրոօդերևութաբանական գործունեության մոնիթորինգի ծրագրերի իրականացմանը, տեղեկատվության փոխանակման համընդգրկուն և տարածաշրջանային միասնական միջազգային համակարգերի ձևավորմանն ու զարգացմանը։
  1. Թույլատրել «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) թափոնների անձնագրերի կազմման վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում,

2) լաբորատոր հետազոտությունների և անալիզների իրականացում,

3) թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի մշակման վերաբերյալ տեղեկատվության ու խորհրդատվության տրամադրում,

4) հիդրոերկրաբանահետախուզական և հետազոտական գործունեության բնագավառում հետևյալ ծառայությունների մատուցում`

ա. ուսումնասիրության և արդյունահանման նախագծերի կազմում,

բ. ստորերկրյա ջրերի հանքավայրերի երկրաբանաէկոլոգիական քարտեզների կազմում,

5) հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրում,

6) ստորերկրյա ջրերի հանքավայրերի լոկալ կամ փոքր տեղամասերում սահմանափակ տեխնածին գործոնների ազդեցությամբ ձևավորվող ստորերկրյա ջրերի ռեժիմի հատուկ դիտողական ցանցի դիտակետերում ջրերի քանակի և որակի ուսումնասիրությունների իրականացում,

7) ստորերկրյա ջրերից ջրօգտագործողին հատկացվող ջրառի սահմանային մեծությունների և կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի հաշվարկում,

8) ջրառի և թույլատրելի սահմանային արտահոսքի հաշվարկների իրականացում,

9) պետական ջրային կադաստրի ստորերկրյա ջրերի մասին տեղեկատվության լիարժեքությանը, դրանց կառավարմանը և պահպանմանը նպաստելու նպատակով ստորերկրյա ջրաղբյուրների (հորատանցքեր, բնաղբյուրներ և այլն) անձնագրերի կազմում և տրամադրում,

10) ստորերկրյա ջրերի շահագործվող հորատանցքերի մաքրման, կոնսերվացման և լիկվիդացման, նոր հորատանցքերի հորատման, հորատանցքերի ու բնաղբյուրների գույքագրման, ինչպես նաև դրանց շահագործական պաշարների գնահատման կամ վերագնահատման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և աշխատանքների կատարում,

11) սանիտարական խիստ պահպանման գոտիների նախագծման համար հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրում,

12) շրջակա միջավայրի օբյեկտների ու դրանց վրա ներգործությունների հետազոտությունների, ուսումնասիրությունների, մշակումների, ծրագրերի և ստեղծագործական աշխատանքների կազմակերպում ու իրականացում,

13) շրջակա միջավայրի օբյեկտների ու դրանց վրա ներգործությունների, ինչպես նաև թափոնների գործածության վերաբերյալ մասնագիտական գիտելիքների ուսուցում, վերապատրաստման դասընթացների կազմակերպում ու իրականացում,

14) տեղեկատվության մատակարարման այլ գործունեություն,

15) համակարգչային ու գրասենյակային տեխնիկայից օգտվելու և արդի տեղեկատվական տեխնոլոգիաների մասին իրազեկության բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում,

16) հրատարակչական գործ, այդ թվում` շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող տեղեկատվական նյութերի՝ գրքերի, բրոշյուրների, քարտեզների, ատլասների, պաստառների, կատալոգների, ծանուցագրերի վերարտադրում (հրատարակում, վերահրատարակում),

17) հիդրոօդերևութաբանական տեղեկատվության տրամադրում և մասնագիտացված հիդրոօդերևութաբանական ծառայությունների մատուցում.

18) մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումներ և համապատասխան տեղեկատվական ծառայությունների մատուցում,

19) մթնոլորտային երևույթների կառավարման, դրանց վրա ակտիվ ներգործության, այդ թվում` նաև գիտափորձարարական բնույթի աշխատանքների կատարում.

20) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության նոր մեթոդների մշակում և պայմանագրային հիմունքներով ներդրում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

 21) տեխնիկական հետազոտություններ, հսկիչ-չափիչ սարքերի ստուգաչափում, ստուգաճշտում և տեղադրում,

22) բնագավառին վերաբերող տեղեկատվական ծառայությունների մատուցում,

23) կազմակերպության հաշվեկշռում առկա գույքի, հիմնական միջոցների, այդ թվում` տրանսպորտային միջոցների՝ վարձակալության հանձնում,

24) բնագավառին վերաբերող հրատարակչական գործունեության իրականացում,

25) աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացում:

  1. «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել շրջակա միջավայրի նախարարությանը։
  2. Արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անհատույց օգտագործման իրավունքով ամրացված և սեփականության իրավունքով պատկանող գույքի կազմի, ինչպես  նաև պարտավորությունների ճշտման գործընթացը,
  3. Շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարներին,

1) «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության պետական գրանցման պահից՝ ուժը կորցրած ճանաչել «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հասատելու մասին համապատասխան իրավական ակտերը և ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցումից հանելու գործընթացը։

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման գործընթացը՝ ապահովելով միաձուլման մասին պայմանագրի և փոխանցման ակտերի կազմումը։

  1. Շրջակա միջավայրի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, միաձուլման մասին պայմանագիրը, փոխանցման ակտերն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և (կամ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

2) «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման ներկայացումը։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում հիդրոօդերևութաբանական գործունեության կառավարումն իրականացնող լիազորված մարմին ճանաչելու մասին» N 552 որոշման 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարությանը» բառերով։
  2. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»  N1277-Ն որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Անտառների մոնիթորինգի համակարգի ներդրման մասին» N1152-Ն որոշումը,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու, «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N1872-Ն և 2003 թվականի ապրիլի 3-ի N467-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N1329-Ն որոշումը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Discussed

    18.09.2019 - 04.10.2019

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Emergency situations

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7425

Print