Add to favourites

The draft has been accepted

Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության  2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»  որոշման ընդունման 

 

 

2019 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունն անվանափոխվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության` վերջինիս վերապահելով նոր գործառույթներ: Ելնելով նախարարության նոր կանոնադրական խնդիրներից ու գործառույթներից, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ 2019թ գործող բյուջետային  ծրագրերի մեջ, իրականացնելով միջծրագրային վերաբաշխումներ: Այն գնման առարկաները, որոնք ըստ CPV կոդերի չեն գերազանցում գնումների բազային միավորը՝ մեկ միլիոն ՀՀ դրամը, գնման ձև է ընտրվել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը (ՄԱ)՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ն մասի 4-րդ կետի պահանջները, իսկ մնացած գնման առարկաների համար՝ գնանշման հարցումը (ԳՀ)՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջները:

Ինչ վերաբերվում է վերաբաշխվող ծրագրերին, ապա.

Հաշվի առնելով <<Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության>> գրությունը, և նախարարության ու վերջինիս միջև կնքված համաձայնագիրը առ այն, որ 1043 ծրագրի 11003 միջոցառման համար նախատեսված գումարի մնացած մասը` 1,211,585,4 հազար դրամը այլև անհրաժեշտ չէ ՏՏ համաժողովը կազմակերպելու համար, սույն որոշման նախագծով առաջարկվում է այն վերաբաշխել հետևյալ ուղղություններով:

1043 ծրագրի 11001 <<Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը>> միջոցառման իրականացման ժամանակացույցը, հաստատված ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիական նախարարի 2019 թվականի մարտի 6-ի 162-Ա հրամանով, ամբողջությամբ վերանայվել է` ընդգրկելով նոր միջոցառումներ, այդ թվում 1 տեղական և 3 միջազգային , որոնք բխում են նոր նախարարության կանոնադրական խնդիրներից և միջազգային հարթակներում ոլորտի պատշաճ ներկայացման անհրաժեշտությունից, ինչից ելնելով առաջարկվում է միջոցառման տարեկան հատկացումներն ավելացնել 94,3 մլն դրամով: Մասնավորապես

 

 

 

  • Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովի Նախարարական կլոր սեղան-քննարկման կազմակերպման համար նախատեսված է 50,0 մլն դրամ, որն իր մեջ ներառում է պետական մակարդակով (<<նախարար+1>> ձևաչափով) հրավիրվածների դիմավորում և ճանապարհում, կացության ծախսերի հոգում, հանդիսավոր ընթրիքի կազմակերպում, սուրճի ընդմիջումների կազմակերպում, տեխնոլոգիական շրջայցերի կազմակերպում՝ ANEL, Ինժեներական քաղաք, ԹՈՒՄՈ և այլն, պաշտոնական նվերների ձեռք բերում:  Նշված ծառայությունների համար 98391160 CPV կոդով   գնման ձև է սահմանվել մեկ անձից գնում կատարելու ՄԱ ընթացակարգը` հաշվի առնելով ՀՀ կառավարության 04.05.2017թ. թւվ 526-Ն որոշմամբ հաստատված <<Գնումների գործընթացի կազմակերպման>> մասին կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի 10-րդ տողի պահանջները:
  • 2019թ 4-րդ եռամսյակում նախատեսվում է «Դիջիթեք բիզնես ֆորում 2019»-ի շրջանակներում 2 տաղավարի պատրաստում՝ 1 ինժեներական և 1 ընտրանքային ստարտափների համար` 30 մլն դրամ արժեքով,
  • Սինգապուրում կայանալիք Singapore Week of Innovation and TeCHnology (SWITH) ցուցահանդեսին մասնակցություն, մոտ 40 քառ.մ տարածքով տաղավարի կառուցմամբ` 40.0 մլն դրամ արժեքով,
  • Քաթարի էքսպո միջոցառումների մասնակցություն, որտեղ նախարարը հրավիրված է որպես խոսնակ, հայկական տեխնոլոգիական արտադրանքի ներկայացման համար 50 քառ.մ տարածքով տաղավարի պատրաստում 15.0 մլն դրամ արժեքով,
  • Ուզբեկստանում կայանալիք <> 2019 համաժողովին մասնակցություն, մոտ 40 քառ.մ տարածքով տաղավարի պատրաստում և ներկայացում` 14.0 մլն դրամ արժեքով:

Արդյունքում   միջոցառման ոչ ֆինանսական ցուցանիշներում կատարվել են փոփոխություններ, Միջազգային և տեղական միջոցառումներն ավելացվել են  4-ով, առաջարկվել է նոր ցուցանիշ` Միջազգային և տեղական հարթակներում ներկայացվող տաղավարների քանակ, որը սահմանվել է 5, քանի որ Վերազգային ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման ապահովում միջոցառումը` 18,0 մլն դրամ արժեքով ներառված չէ նոր ժամանակացույցում, ուստի առաջարկվում է <<Վերազգային ՏՏ կազմակերպությունների հետ համագործակցության հաստատում>>  ոչ ֆինանսական ցուցանիշը նվազեցնել 1-ով:

Բացի այդ, ՏՏ ոլորտի հետազոտություն, ընկերությունների վերաբերյալ ուղեցույց և ներկա իրավիճակի վերլուծություն միջոցառումը նոր ծրագրով առաջարկվում է իրականացնել նախարարության կողմից հրավիրված 2 փորձագետների միջոցով, որի համար առաջարկվում է աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածը ավելացնել 2 մլն դրամի չափով: Մնացած 2,8 մլն դրամը և Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցու­թյան ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչու­րա­յին հա­մա­ժողովի ֆինանսավորում» միջոցառման կազմա­կերպում և իրականացման համար նախկինում նախատեսված 20,640.0 հազար դրամը` ընդամենը` 23,440,0 հազար դրամ,  առաջարկվում է տեղափոխել ՀՀ կառավարության 29 օգոստոսի 2019 թվականի  N 1137- Ն որոշմամբ նախարարությանը փոխանցված «1194» «Հայրենադարձության ծրագիր» ծրագիր, որպես առանձին միջոցառում` հաշվի առնելով որ ծրագրով արդեն առկա է նմանատիպ այլ միջոցառում` «Ներուժ» սփյուռքահայ երիտասարդ­ների սթարթափ ծրագիր»: Նշված վերաբաշխումը հնարավորություն կտա առավել օպտիմալ դարձնել երկու միջոցառումներով մրցութային հանձնաժողովների աշխատանքը և ժամանակը:

Վարչապետի 11 հունիսի 2018 թվականի N 706-Ա որոշմամբ նախարարության աշխատողների թվաքանակը գործող 130-ի դիմաց սահմանվել է 198:  Նոր հաստիքների համար գույքի, սարքավորումների ձեռք բերման նպատակով առաջարկվում է հատկացնել 100,866,0 մլն դրամ, ինչպես նաև գրասենյակային ապրանքների ձեռքբերման համար 3,7 մլն դրամ, կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերման համար 845 հազար դրամ, 3,0 մլն դրամով առաջարկվում է ավելացնել ներկայացուցչական ծախսերը` պայմանավորված կրկին նախարարության նոր գործառույթներով` տարբեր երկրներից ժամանած հյուրերին, ճանաչված ընկերությունների տնօրեններին պատշաճ ընդունելություն կազմակերպելու և հուշանվերների ձեռքբերման համար:  2020թ վարչական սարքավորումների ձեռքբերում չի նախատեսվում:

Որոշման նախագծի N8 հավելվածում նշված գնման առարկաների գները ճշտվել են համապատասխան առևտրի կազմակերպություններ (օբյեկտներ) էլեկտրոնային հարցումներ և նախարարության մասնագետների կողմից այցեր կատարելու միջոցով:

«Գիտական և գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ» ծրագրի շրջանակներում կատարվող հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ծախսերը նախատեսվում է ավելացնել  984,0 մլն դրամով:

  • Discussed

    13.09.2019 - 29.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6302

Print