Add to favourites

Under development

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 11-ի ՀՕ-188 օրենքի մեջ փոփոխություններ և լրացում կատարելու անհրաժեշտությամբ՝ համայնքներում իրականացված բնապահպանական ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունների ընդունմամբ և հրապարակմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Բնապահպանական ծրագրերի մշակման (նախագծման) կարգը հաստատելու մասին» N197-Ն որոշմամբ սահմանվել և կարգավորվել են Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային  բյուջեների միջոցների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի (այսուհետ` Ծրագիր) մշակման (նախագծման) ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները:

Սակայն իրականացված Ծրագրի վերաբերյալ համայնքները ներկայացնում են հաշվետվություն յուրաքանչյուրն ինքնուրույն՝ ոչ ընդունված ձևով, ինչպես նաև հաշվետվությունների հրապարակումներն եղել են կամովի և չեն կրել պարտադիր բնույթ: Առկա վիճակը չի նպաստել Հայաստանի Հանրապետությունում համայնքային մակարդակում պլանավորմանը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, կատարողականի որակի և հաշվետվողականության գործառույթների կատարելագործմանը և բարելավմանը:

Մինչ դեռ հաշվետվության կազմման, ավագանու կողմից ընդունման և ինտերնետային կայքում հրապարակման իրավական հիմքերը բխում են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների, ինչպես նաև բնապահպանական ծրագրերի մշակման պահանջները սահմանող «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Բնապահպանական ծրագրերի մշակման (նախագծման) կարգը հաստատելու մասին» N197-Ն որոշման դրույթներից:

Համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ներկայումս մետաղական հանքաքար արդյունահանող 27 ընկերություններից միայն 4-ի կողմից վճարվող բնապահպանական հարկից են մասհանումներ կատարվում:

Անկողմնակալության սկզբունքից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով, որ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման գործունեությունը շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնելու տեսակետից ավելի ռիսկային է, և որ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ ու օգտագործվում են տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար նպատակահարմար է, որ մասհանումներ կատարվեն մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական վճարներից:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետությունում համայնքային մակարդակում պլանավորման անհրաժեշտություն, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացում, կատարողականի որակի և հաշվետվողականության գործառույթների կատարելագործում և բարելավում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

    Նախագծի մշակումն իրականացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Մասհանումների կատարումը մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական վճարներից, ինչպես նաև բնապահպանական ծրագրի հաշվետվության կազմման, ընդունման և հրապարակման վերաբերյալ նոր դրույթների լրացումն Օրենքում նպատակաուղղված է և կնպաստի համայնքի շրջակա միջավայրի պահպանմանը և բնակչության առողջության ապահովմանն ուղղված միջոցառումների թափանցիկությանը, ինչպես նաև տեղական մակարդակում ժողովրդավարության արմատավորմանը:

Ընկերությունների թվաքանակի ավելացումը (մոտ 23-ով) կավելացնի համայնքների թիվը, որտեղ կիրականացվեն բնպահպանական ծրագրեր, որն իր հերթին կնպաստի համայնքների բյուջեների համալրմանը: Իսկ դա կավելացնի համայնքների կողմից մատուցվող ծառայությունների թիվը և որակը, մասնավորապես՝ համայնքի աղբահանության, սանիտարական մաքրման և կանաչապատպան մասով:

   Ընկերությունների թվաքանակի ավելացմամբ համայնքների բյուջեների ավելացման փաստը շատ կարևոր է, քանի որ համայնքների բյուջեների համալրման աղբյուրները խիստ սահմանափակ են:

 

 

  • Discussed

    03.09.2019 - 18.09.2019

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5923

Print