Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 539-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Մաթևոսյան 03.09.2019 12:19:44 Նման մոտեցումը անթույլատրելի է, գետի վրա մի քանի ՀԵԿ ունենալով, այն էլ հաջորդաբար, նշանակում է լուրջ վնաս հասցնել բնությանը, ջրային բազմազանությանն ու այն բույսերին որոնք սնվում են գետի այն հատվածի ջրով, որը ՀԵԿ ունենալու դեպքում խողովակաշարի միջով է անցնելու: Չփորձեք համոզել, թե ձկների համար հատուկ առուներ են թողնվում քանի որ բազմիցս եմ ականատեղ եղել, որ այդ առու կամ ձկնանցման ջրտարի միջով նույնիսկ ջուր չի հոսում: Եղածով բավարարվել է պետք և յուրաքանչյուհ ՀԵԿ-ից էլ պետք է հաշվարկել կատարած ջրառի չափն ու հարկել: Ընդունելի չէ Ջրօգտագործման թույլտվության պայմաններից է հանդիսանում էկոլոգիական թողքը, ինչը ջրի նվազագույն ելքն է, որն ապահովում է ջրային ռեսուրսի էկոլոգիական հավասարակշռությունը և ինքնավերականգնումը:
2 Հայկ Սարգսյան 03.09.2019 13:53:48 ՀԷԿ-երը դանդաղեցնում են գետի հոսքը, այդպիսով առաջազնելով ջերմաստիճանի, գոլորշիացման փոփոխություն, իսկ դա չի նշանակիւմ, որ գետի ջրի քանակի մուտքն ու ելքն իրար հավասար են, չհաշված, թե ինչպիսի ազդեցություն են դրանք իւնենում գետի և շրջակա ֆաունայի վրա։ Հասկանում եմ, որ ոզում եք ավելի շատ ՀԷԿ-եր սարքելու թույլտվություններ տրամադրեք ու ՀԷԿ վերականգնվող էներգիայի ռեսուրս է, բայց լավ կլինի, որ յուրաքանչյուր գետին առանձնակի մոտենաք կամ խմբավորեք Ընդունելի չէ Առաջարկվող փոփոխությունը փոքր հէկերի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվույթյուն տրամադրելու վերաբերյալ չէ, այլ հստակեցնում է ջրառաջարկի և ջրապահանջարկի միտումները:
3 Արմեն Վարդանյան 03.09.2019 13:57:54 Իրավական որոշակիության ապահովման սահմանադրական պահանջի ապահովման նպատակով՝ առաջարկում եմ Ջրային օրենսգրքում սահմանել <<ջրառ>> հասկացությունը, քանի որ օրենսգրքում օգտագործվում է ջրառ եզրույթը, սակայն չկա դրա հստակ բնորոշումը, իսկ օրենսգրքի 1-ին հոդվածով սահմանված <<ջրօգտագործում>> հասկացությունից կարելի է միայն ենթադրել, որ այն ներառում է նաև ջրառը: Եթե ջրառը փաստացի ջրօգտագործում է, ապա այն պետք է հստակ ամրագրել ջրօգտագործում հասկացությամբ, իսկ հասկացությունների շարքում առանձին բնորոշել <<հաջորդաբար իրականացված ջրառ>> հասկացությունը և սահմանել ջրառի ծավալի մեծության հաշվարկման սկզբունքները կամ առանձնահատկությունները, այդ թվում ՝ մեծ կամ փոքր ՀԷԿ-երի համար: ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու դեպքում Ձեր առաջարկը հաշվի կառնվի:
4 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 03.09.2019 16:11:50 Այս նախագծով փորձ է արվում նախկինում ՓՀԷԿ֊ի կառուցման համար ՋԹ ստացման հայտով դիմած և մերժված անձանց համար կանաչ լույս վառեն և Հարավային ջրավազանային տարածքում անարգել շարունակեն ՓՀԷԿ֊ի կառուցման նպատակով ՋԹ֊ներ տրամադրեն, մասանվերապես Գեղի գետի վրա... Ընդունել չէ Նախագծով հստակեցվում է ջրառաջարկի և ջրապահանջարկի միտումները, որը ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N539-Ն որոշման մեջ հստակ չէ և առաջացնում է թյուր ընկալում: Նշված լրացումը վերոգրյալ որոշման մեջ կատարելու դեպքում այն տարածվելու է Հարավային ողջ ջրավազանային տարածքի վրա: