Add to favourites

Under development

«ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Սույն օրինագիծը կարգավորում է ՉԱԷԿ-ի վթարի և այլ միջուկային աղետների հետևանքներով տուժած քաղաքացիների առողջության պահպանմանը և սոցիալական պաշտպանությանն առնչվող հարցերը, մասնավորապես՝ սոցիալական երաշխիքներ է սահմանում նաև քաղաքացիական անձանց համար, ովքեր Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով և աշխատանքային պայմանագրով, ինչն ավելի խրախուսելի և գնահատանքի արժանի հանգամանք է: Մինչ այժմ այս խմբին պատկանող անձինք դուրս էին մնացել իրավական կարգավորումներից: Օրենքի նախագծով նախատեսվել է նաև ամենամսյա դրամական օգնություն, որի չափը սահմանվել է նվազագույն կենսաթոշակի տրամաբանությամբ:

  • Discussed

    29.08.2019 - 16.09.2019

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8246

Print

Suggestions

Հակոբ Ճաղարյան

30.08.2019

նախագծում նշված չեն ՉԱԿ-ի աղետի լիկվիդացիոն աշխատանքներին գործուղվսծ անձինք: Այսպես` Մոտ 30 հայ օդաչու (Յակ-40 օդանավի 10 անձնսկազմ) մի քանի ամիս գործուղվել է վթարված ատոմակայանի վրա հատուկ թռիչքներ կատարելու, որոնց ընթացքում հատուկ միջոցներով կրակելով ամպերի վրա արհեստականորեն արագացնում էին նրանց հասունացումը: Որպեսզի բնական ճանապարով հասունանալով և ավելի ուշ անձրևի վերածվելով չվարակեյին շրջակա միջավայրը ռադիոակտիվ անձրևով: Անձամբ 2 գործուղում աշխատել եմ, յուրաքանչյուրը 15 օր:

Zaruhi muradyan

29.08.2019

Էրեբունի օդակայանում աշխատող օդաչուների մի մասը հատուկ սարքավորումների Յակ 40 օդանավով մի քանի շաբաթ ցրել են ռադիացիոն ամպեր,որոնց թվում և ամուսինս Յակ40 ի հրամանատար Հակոբ Ճաղարյանը.Կարծում եմ պիտի նրանք էլ հաշվառվեն

See more