Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով (08.05.2019, ՀՕ-31-Ն):

  • Discussed

    21.08.2019 - 05.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Education and science, Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5843

Print

Suggestions

Գևորգ Մալխասյան

21.08.2019

"Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասի" ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ն Մշակույթի նախարարությունը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու կրթության եւ գիտության նախարարությունը միաձուլման ձեւով վերակազմակերպվել` ստեղծելով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Այս պայմաններում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանդիսանում է թվարկված բոլոր նախարարությունների իրավահաջորդը: Վերոգրյալից ելնելով գտնում եմ, որ նախագծով ներկայացված փոփոխությունները իրավական առումով որևէ հարց չեն լուծում և միայն առաջացնում են լրացուցիչ անիմաստ աշխատանք ոչ միայն նախարարության, այլ նաև ՀՀ կառավարության համար: Համապատասխան մոտեցում ցուցաբերելու դեպքում անհրաժեշ է լինելու փոփոխություններ կատարել հարյուրավոր որոշումներում: Վերոգրյալից ելնելով առաջարկում եմ նախագիծը հանել շրջանառությունից:

See more