Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին
-
2 - Agree
-
2 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » -------------------- 2019 Թ. N -----
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետն ու 6.4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 35 հասցեում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող շենքային համալիրի միահարկ մասնաշենքից 3540176 (երեք միլիոն հինգ հարյուր քառասուն հազար հարյուր յոթանասուն վեց) դրամ գնահատված արժեքով, 88.48 քառ. մետր չափագրված մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատանը (քաղ. Երևան, Արաբկիր, 29-րդ փողոց, 5/1) նոր ստեղծված հյուպատոսությանը հատկացնելու նպատակով:
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2015 թվականի օգոստոսի 3-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 109/0015 պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան միջոցների հաշվին (համաձայնությամբ).
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան կողմից գույքի ոչ նպատակային օգտագործման դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման.
բ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան միջոցների հաշվին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
20.08.2019 - 05.09.2019
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 7304
Print