Add to favourites

Under development

««ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքնաշաններով պարգևատրված անձանց (թիկունքայիններ) վաստակի գնահատման, նրանց սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությունից, քանի որ նաև նրանց անձնուրաց աշխատանքի միջոցով էր, որ կերտվեց Հայրենականի հաղթանակը, իսկ այդ անձինք, ի տարբերություն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, որևէ կերպ չեն խրախուսվում, որևէ արտոնություն (բացի քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելուց)  կամ այլ դրամական աջակցություն չեն ստանում:

Նախագծի ընդունման արդյունքում, ըստ նախնական տվյալների, շուրջ 1000 թիկունքային կօգտվի որոշակի իրավունքներից ու սոցիալական երաշխիքներից, և ազգային օրենսդրության մեջ առաջին անգամ կտարանջատվի Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձինք հասկացությունները:

Մասնավորապես՝ նախագծով ՀՄՊ վետերաններին հավասարեցված անձանց (թիկունքայինների համար) համար նախատեսվում է ամենամսյա պատվովճար ստանալու իրավունք և այլ սոցիալական արտոնություններ:

 

  • Discussed

    20.08.2019 - 04.09.2019

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7484

Print

Suggestions

Գևորգ Մալխասյան

20.08.2019

1-ին հոդվածը չի բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական ակտերում փոփոխություններ կատարելու սահմանված կարգին: 1.1-ին հոդվածի համարակալումները չեն բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական ակտերի համարակալումների համար սահմանված կարգին: 1.1-ին հոդվածի 1-ին պարբերության վերաբերյալ հայտնում ենք, որ որևէ անձ պարտավոր չէ անվճար տրանսպորտային ծառայություններ մատուցել: Այս առումով նորից հայտնում ե, որ նշված սկզբունքն արդեն 20 տարի չի կիրառվում ՀՀ-ում: Արտոնությունների փոխարեն անձանց վճարում են տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գումարներ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նույնը վերաբերվում է զեղջով դեղեր գնելու իրավունքին:

See more