Add to favourites

Under development

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշմամբ: Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ Հայաստանի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ «հինգ տարվա ընթացքում» արտահայտության և «Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից:» նախադասության մասով, ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող և անվավեր:

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման պահանջներին:

Նախագիծն ընդունվելու դեպքում կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկեու համար անհրաժեշտ համապատասխան ցուցանիշների (զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` 5 տարի անց զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապ սահմանելու (որոշելու) համար դիմող նախկին զինծառայողների թվի և նրանց զբաղեցրած զինծառայության պաշտոնի և ունեցած զինվորական կոչման վերաբերյալ) կանխատեսման անհնարինության (բացակայության) պատճառով պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի գնահատականը տալ հնարավոր չէ:

Իրավական ակտի կիրառման արդյունքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշմանը:

 


 

  • Discussed

    19.08.2019 - 03.09.2019

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6868

Print

Suggestions

Hripsime yeroyan

20.08.2019

Առաջարկում եմ նաև զինծառայողների կենսաթոշակների վերաբերյալ օրենքների փոփոխությունները քննարկելու դեպքում, նաև հաշվի առնել զոհված զինծառայողների այրիների թոշակի անցնելուց լինեն առավելություններ ։

Karine Badalyan

20.08.2019

Իսկ զին ծառայության ընթացքում ձեռք բերված հիվանդության վերաբերյալ ուղղում չկա: Հոդվածում նշված է միայն վնասվածքը

Գուրգեն Հարությունյան

19.08.2019

Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը տարածվում է 2019 թվականի հուլիսի 12-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա: Արդյոք դա չի՞ նշանակում, որ մինչև 2019 թվականի հուլիսի 12-ը ծագած հարաբերությունները շարունակվելու են կարգավորվել հակասահմանադրական ճանաչված իրավանորմերով։

See more