Add to favourites

Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման կարգը հաստատելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

<< Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման  կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

   

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև օրս կարգավորված չէ` օդային տարածությունում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի զենքի և (կամ)  մարտական տեխնիկայի կիրառման կարգը, ինչպես նաև նշված դեպքերում զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

  1. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով նախատեսվում է <<Պաշտպանության մասին>> և <<Պետական սահմանի մասին>> օրենքների համաձայն սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի զենքի և (կամ)  մարտական տեխնիկայի կիրառման կարգը, ինչպես նաև դրանց կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարությունում:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կսահմանվի օդային տարածությունում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի զենքի և (կամ)  մարտական տեխնիկայի կիրառման կարգը, ինչպես նաև կհստակեցվի նշված դեպքերում զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

 << Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման  կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին

  

Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

<< Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման  կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազումների մասին

 

 Որոշման նախագծի ընդունումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

 << Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման  կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

 Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

  

 

 

  • Discussed

    15.08.2019 - 31.08.2019

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6045

Print