Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության 2019-2023թթ. զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի արդյունքում ակնկալվում է զբաղվածության խթանման միջոցով աշխատող աղքատների թվաքանակի կրճատում, աշխատանքի վարձատրության համակարգի արդիականացում, աշխատանքային իրավունքի ինստիտուտի հետևողական կայացում` ուղղված աշխատողների պաշտպանվածության վստահելիության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ նախատեսվում է, որ կհաջողվի կրճատել ոչ ֆորմալ զբաղվածությունը, կապահովվի աշխատանքի շուկայում աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության հնարավորինս բարձր մակարդակ, կկրճատվի բնակչության շրջանում գործազրկությունը, կապահովվի անձի համար արժանապատիվ աշխատանքի երաշխիքներ։

  • Discussed

    13.08.2019 - 28.08.2019

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10102

Print

Suggestions

Վարդան Պետրոսյան

13.08.2019

Գտնում եմ, որ համանման՝ պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերը անհրաժեշտ է ենթարկել տարատեսակ մասնագիտական փորձաքննությունների, որոնց ընթացքում հնարարվոր կլինի անկախ, օբյեկտիվ և այլ կարծիքներ ձեռք բերել, քանի որ պետական կառավարման հիմնարկը մի քանի տարի պետք է ծախսեր կատարի նշված ուղղությամբ և շատ կարևոր է հնարավորինս կանխատեսել բոլոր ռիսկերը։ Ընդ որում գտնում եմ, որ փորձաքննություններ անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն զբաղվածության հարցերի մասին, այլ նաև ծրագրի հետ անմիջական առնչություն ունեցող տնտեսագիտության, իրավագիտության և այլ հարակից մասնագիտական հարցերի վերաբերյալ։ Բարի ընթացք...

See more