Add to favourites

Under development

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

 ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 16-րդ բաժինը լրացնել նոր 6-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

 

 

«6

Սեղմված բնական կամ նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում

ԿՄ

-

Փ

-

Ո

Հ

Վ»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 


ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

    Հոդված 1.Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածը լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ `

գազաբալոնային սարքավորումներ`  գազաբալոնների և դրանց արմատուրայի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի և դրանց միացման հանգույցների, բարձր և ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ և ապահովիչ սարքերի ամբողջությունը.

գազաբալոնների պարբերական վկայագրում`  գազաբալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ և ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որի արդյունքում սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը::

   Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 26.1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 26.1 Ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և գազաբալոնների պարբերական վկայագրումը

     1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումը իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնակատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա (այսուհետ՝ լիցենզավորված անձ):

2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման արդյունքում լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), իսկ ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում էլեկտրոնային շտեմարան` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

     3. Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման:

4.Գազաբալոնների լցավորումը առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացման արդյունքում դրական  եզրակացություն չստանալու դեպքում արգելվում է, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների, որոնց լցավորումը պետք է իրականացվի միայն ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկրի օրենսդրությամբ սահմանված համապատասխանության փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Վերջիններիս ձևանմուշները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարարության լիազոր մարմնի կայքէջում:

5. Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

     6. Ավտոբուսների ուղեսրահներում  գազաբալոնների տեղադրումը արգելվում է:

     7. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը::

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 1-3-րդ և 5-րդ, 6-րդ մասերը սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո իսկ 4-րդ մասը սույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

Հոդված 4. Մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 4-րդ մասի ուժի մեջ մտնելը տեղադրված գազաբալոնային սարքավորումներով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմնված կարգով հավատարմագրման վկայագիր ունեցող կազմակերպությունների կողմից վկայագրված գազաբալոններով ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ տիրապետողները սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 1-3-րդ և 5-6-րդ մասերի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում դիմում են լիցենզավորված անձանց՝ ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու համար:

Այս դեպքում գազաբալոնների նոր վկայագրում չի կատարվում և հաջորդ վկայագրման ներկայացման ժամկետը չի փոխվում:

 

 ՆԱԽԱԳԻԾ

                                                       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալՀայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքի (այսուհետ` Օրենսգիրք)   137.2 -րդ հոդվածը լրացնել նոր պարբերությունով հետևյալ բովանդակությամբ.

       «Ուղևորափոխադրումներում ներգրավված սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցները առանց ՀՀ կառավարության կողմից սահմանված փաստաթղթերի (այսուհետ՝ փաստաթղթեր) կամ ժամկետանց  փաստաթղթերի առկայությամբ շահագործելը՝

       առաջացնում է տուգանքի նշանակում ուղևորափոխադրող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով,:

        Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր 150.11-րդ հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

 «Հոդված 150.11.

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման և լցավորման պահանջները խախտելը

  

  1. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների (այսուհետ՝ գազաբալոնային սարքավորումներ) տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրից երկուհարյուրապատիկի չափով:

  1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմաբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը տրամադրումը կամ ավտոտրանսպորտային միջոցների և գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը՝

      առաջացնում է տուգանքի նշանակում` գազաբալոնային սարքավորումների տեղադրման և վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրից հինգհարյուրապատիկի չափով:

  1. Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացման, արդյունքում դրական եզրակացություն չստանալու, իսկ այլ պետություններում գրանցված ավտորանսպորտային միջոցների դեպքում առանց համապատասխանության փաստաթղթերի ներկայացման գազաբալոնների լցավորումը՝

       առաջացնում է տուգանքի նշանակում՝ գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

  Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում երկու և ավել անգամ կատարելը`

  առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով::

      Հոդված 3. Օրենսգրքի 244.13 հոդվածի 1-ին մասում նախատեսված բառից առաջ լրացնել , 150.11 հոդվածով բառերը::

      Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

 

 

 

                                                                                                                         ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

           Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186 օրենքի (այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածը լրացնել նոր 15.8-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

  «15.8. Սեղմված բնական կամ նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում` տարեկան

 

բազային

տուրքի 100-

ապատիկի

չափով:»:

  Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում   կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

   «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում   կատարելու մասին», Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ուժը կորցրած կճանաչվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 2388 և 2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1582 որոշումները:

 

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

   «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում   կատարելու մասին», Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի գործողությունը միջազգային պայմանագրերին չի հակասում:

 

  1. Այլ տեղեկություններ.

Այլ տեղեկություններ չկան:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում   կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին

             

  1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.

          Նախագիծը տեղադրվել է համացանցում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթայառուցվածքների նախարարության www.mtad.am և e-draft.am կայքերում:

  1. Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին.

         Նախագծի մշակման փուլում  իրականացվել են  քննարկումներ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում   կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ

 Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի և տեղական ինքնակառավարման մարմինների ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Էլեկտրոնային շտեմարանը նախատեսվում է ստեղծել մրցութային եղանակով ընտրված մասնավոր ընկերության միջոցով, որը կիրականացնի նաև հետագա սպասարկումը:

  • Discussed

    12.08.2019 - 27.08.2019

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9345

Print

Suggestions

Գևորգ Մալխասյան

14.08.2019

Խնդիրը կարգավորված է ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 2388-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշումներով ու հիմնավորված էլ չէ գործունեության լիցենզավորման անհրաժեծտությունը: Բացի այդ նախագիծը համասում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրի 5.4 կետի պահանջին:

See more