Add to favourites

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական  ներառման 2020թ.  տարեկան ծրագիրն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2020 թվականին իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը: Տարեկան ծրագրի նպատակն է ապահովել հավասար և մատչելի պայմաններ` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:

Մշակվել են հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելուն ուղղված` իրավական և գործնական բնույթի  միջոցառումներ` հաշվի առնելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, Կոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնական զեկույցի կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը,  ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները: 

 

 

 

  • Duration

    12.08.2019 28.08.2019
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 155

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

13.08.2019

ԿԱՐԾԻՔ ՀՀ ԱՍՀՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ https://www.e-draft.am/projects/1855/about «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ողջունում է ՀՀ ԱՍՀՆ կողմից ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), ինչը համարում է ժամանակին եւ հրատապ։ Վերոհիշյալի հետ մեկտեղ մենք ունենք հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները Նախագծի վերաբերյալ․ 1. Նախագծի հավելված 1-ի «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ» (այսուհետ՝ Ծրագիր) ներածությունում նշված են այն իրավական այն հիմքերը, որոնց հիման վրա մշակվել է Նախագիծը։ Հարց է առաջանում արդյոք Նախագծի մշակման ժամանակ ընդգրկվել են ՔՀԿ-ները եւ արդյոք հաշվի են առնվել նրանց առաջարկությունները։ 2. Ծրագրի 1-ին բաժինը վերնագրված է «ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ», մինչդեռ Նախագծում ներկայացված է մեկ նպատակ եւ հաջորդականությունը ներկայացված սկզբում՝ նպատակաը եւ ապա՝ խնդիրները։ Հետեւաբար կարծում ենք, որ Նախագծի 1-ին բաժինը պետք է վերնագրվի «ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ»։ 3. Համարում ենք, որ հիմնականում Ծրագրում ճիշտ են սահմանված որոշման նպատակը եւ խնդիրները։ 4. Ծրագրի 32-րդ կետում նշված է, որ․ «Ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:»։ Դրական գնահատելով նախաձեռնությունը, կարծում ենք, որ ի թիվս վերոհիշյալի՝ պետք է նախատեսել նաեւ քաղաքացիական մասնագիտացված հասրակական կազմակերպությունների ներգրավումը Ծրագրի եւ դրա կատարման միջոցառումների մշտադիտարկմանը (մոնիթորինգին) եւ վերահսկողությանը։ 5. Նախագծի հավելված 2-ում ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկում» (այսուհետ՝ Միջոցառումների ցանկ) հիմնականում արտացոլված են Ծրագրից բխող միջոցառումներ։ Այդուհանդերձ առաջարկում ենք, որպեսզի Միջոցառումների ցանկի․  1․3․ ենթակետով նախատեսված «Ֆունկցոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը ներգրավվել նաեւ ՀՀ առողջապահության նախարարությանը եւ մասնագիտացված ՔՀԿ-ների ներկայացուցիչներին,  2-րդ կետում ավելացվեն միջոցառումներ՝ ուղղված հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների շինարարության շինարարակն նորմատիվների այնպիսի փոփոխությանը, որոնք առավել հարմարավետ կդարձնեն դրանք հաշմանդամություն ունեցող անձանց համար,  «Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և զբաղվածության իրավունքի ապահովում» 4-րդ կետում ավելացվեն միջոցառումներ, ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ներգրավումը խթանելու նպատակով՝ ՀՀ օրենսդրությունում (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, ՀՀ հարկային օրենսգիրք եւ դրանց համապատասխան այլ իրավական նորմատիվ ակտեր) համապատասխան փոփուխություններ եւ լրացումներ կատարելուն՝ գործատուներին համապատասխան արտոնություններ տալու եւ մոտիվացիայի այլ ազդակներ տալու իմաստով,  «Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովում» 6-րդ կետում լրացնել միջոցառում՝ ուղղված պալեատիվ բժշկության շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց մշտական սոցիալական ու առողջապահական խնամքի տրամադրմանը,  «Սոցիալական գործընկերություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների միջև» 6-րդ կետում լրացնել միջոցառում՝ ուղղված սույն, ինչպես նաեւ բյուջետային այլ ծրագրի կատարման մշըտադիտարկումն (մոնիթորինգ) ու վերահսկողությունը ՔՀԿ-ներին վերապահելու մասին նպատակային ծրագիր։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.