Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների  ռազմավարությունը,  դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կապահովի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի կանխատեսելի զարգացումն ու կատարելագործումը:

Ռազմավարության նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական և պրոբացիայի համակարգի կայացումը, պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորումը, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը, կրկնահանցագործության նվազեցումը, հասարակական անվտանգության ապահովումը:

  • Discussed

    25.07.2019 - 16.08.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Security, Education and science, State revenue, Job and employment, Social welfare, Transport, Financial, Territorial administration and development, Economical, Fight against corruption, Probation, Penitentiary, Juvenile justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9838

Print

Suggestions

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

06.08.2019

21. Ռազմավարության համակարգող խորհրդի կազմի վերաբերյալ առաջարկում ենք մրցույթային կարգով ներառել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գործողությունների ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն առավել թափանցիկ և հաշվետու դարձնելու նպատակով։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

06.08.2019

20. ՔԿՀ-ներում պարբերաբար իրականացվող ինքնավնասումների պատճառները ուսումնասիրելու համար պատրաստ ենք աջակցել հոգեբանների թիմի միջոցով համապատասխան ուսումնասիրություններ և վերլուծություն իրականացնելու ուղղությամբ, որոնց արդյունքները կտրամադրվեն ՀՀ ԱՆ-ին՝ հետագա օրենսդրական և պրակտիկ փոփոխությունների համար:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

06.08.2019

19. Առաջարկում ենք իրականացնել հանրային քննարկում ռազմավարության և միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Դիտորդների խումբը պատրաստ է ապահովել միջոցառման տեխնիկական կողմը՝ մասնակից դարձնելով ոլորտի շահագրգիռ կողմերին (ՄԻՊ, ՀԿ-ներ, փորձագետներ և այլն):

See more