Add to favourites

The draft has been accepted

ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ

 

 

 

 ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

______-ի ______ որոշման

 

 

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

   

1. Սույնով հավանություն է տրվում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներին:

2. Շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները  կանխարգելելու կամ նվազեցնելու նպատակով, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար նախատեսել հետևյալ չափորոշիչները՝

   1) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված և/կամ տեղանքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակների,  ջրային բույսերի առկայություն,

   2) Հայաստանի Հանրապետության տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրերի առկայություն,

   3) դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի գետի ծանրաբեռնվածության առկայություն,

   4) ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված էկոլոգիական թողքի մեծությունը չգերազանցող փաստացի ջրային հոսքի պահապանում    գետահատվածում,

   5) ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման գոտիների առկայություն, որոնց չափորոշիչները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 20-ի N 64-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով,

   6) բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքների առկայություն,

   7) սողանքային տարածքների առկայություն,

  8) փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարական տարածքին մոտեցող ճանապարհների առկայություն կամ ճանապարհների կառուցման անհրաժեշտություն,

  9) կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների հեռավորությունը մոտակա բնակավայրից,

  10) աղմուկի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:

3. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված չափորոշիչների գործողությունը չի տարածվում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման կամ շահագործման համար արդեն իսկ ջրօգտագործման թույլտվություն ստացած փոքր հիդրոէլեկտրակայանների վրա:

4. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված չափորոշիչները կիրառելի են շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության հիմնական գնահատման մեթոդիկայի առկայության պարագայում:

 

 

  • Discussed

    27.04.2017 - 17.05.2017

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8628

Print