Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

  

  1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական հաշվառումը էլեկտրոնային քարտերի և շտեմարանների միջոցով իրականացնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական հաշվառումն իրականացվում է թղթային քարտերի և թղթային մատյանների լրացման միջոցով, ինչն էականորեն դժվարացնում է հաշվառման տվյալների հիման վրա վերլուծությունների իրականացումը:

3.Կարգավորման նպատակը և բնույթը

Նշված խնդրին լուծում տալու համար մշակվել է «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը, որով նախատեսվում է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական հաշվառումն իրականացնել էլեկտրոնային քարտերի և շտեմարանների միջոցով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը նախապատրաստվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ` ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական հաշվառումը կիրականացվի միջազգային պրակտիկայում ընդունված կանոններին համապատասխան՝ էլեկտրոնային քարտերի և շտեմարանների միջոցով:

Բացի այդ, ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական հաշվառման տվյալների հիման վրա վերլուծությունը հնարավոր կլինի իրականացնել բավականին արագ (գրեթե առցանց), ինչպես նաև ունենալ ավելի ճշգրիտ վերլուծական տվյալներ:

  • Discussed

    17.07.2019 - 01.08.2019

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5605

Print