Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

 --------- ---------------- 2019  թվականի  N    - Ն 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման նախաբանում «2-րդ մասի» բառերից հետո «1-3-րդ կետերի և 4-րդ մասի» բառերը փոխարինել «, 3-րդ մասի 2-րդ կետի, 4-րդ և 4.2-րդ մասերի» բառերով.

2) որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետը «քաղաքի» բառից հետո լրացնել «,տարածքների» բառով.

3) որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետը «ավարտին» բառից հետո լրացնել «մինչև» բառով.

4) որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետը «անմրցունակ» բառից հետո լրացնել «Երևան քաղաքից դուրս բնակվող մանկատան շրջանավարտ հանդիսացող, ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող» բառերով.

5) որոշման 1-ին կետի 16-րդ ենթակետը «անմրցունակ» բառից հետո լրացնել «, այդ թվում` Երևան քաղաքից դուրս բնակվող մանկատան շրջանավարտ հանդիսացող» բառերով.

6) որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետը «անմրցունակ» բառից հետո լրացնել «, այդ թվում` Երևան քաղաքից դուրս բնակվող մանկատան շրջանավարտ հանդիսացող» բառերով, իսկ «երիտասարդ» բառը հանել.

7) որոշման մեջ «նախարարության աշխատակազմ» բառերը փոխարինել «նախարարություն» բառով`  համապատասխան հոլովաձևերով.

8) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավել­վածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «չունեցող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին հինգ տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն չիրականացնող» բառերը.

9) որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով հաստատված N 7 հավել­վածի`

ա. 10-րդ կետում «նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների կամ ամփոփ)» բառերը փոխարինել «նախահաշիվը» բառով,

բ. 11-րդ և 12-րդ կետերում «նախահաշիվներն» բառը փոխարինել «նախահաշիվն» բառով,

գ. 12-րդ կետից հետո լրացնել նոր` 12.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

«12.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարման փաստաթղթերն ստանալուց հետո գործակալությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է փոխանցումը կազմակերպության բանկային հաշվեհամարին:»,

դ. 13-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

10) որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետով հաստատված N 8 հավել­վածի`

ա.  7-րդ կետը լրացնել նոր` 5-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«5) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից (բաժնից) ուղղորդված անձ է:»,

բ. 21.4-րդ,  21.7-րդ, 31-րդ, 34-րդ և 36-րդ կետերում «կրկնօրինակը» բառը փոխարինել «պատճենը» բառով,

գ. 21.9-րդ կետում «նախահաշիվները` ըստ տարածքային կենտրոնների» բառերը փոխարինել «նախահաշիվը» բառով,

դ. 21.10-րդ և 40-րդ կետերում «նախահաշիվներն» բառը փոխարինել «նախահաշիվն» բառով,

ե. 21.12-րդ և 42-րդ կետերում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով,

զ. 21.13-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում և 21.16-րդ կետում «անձի» բառից հետո լրացնել «(բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի)» բառերով,

է. 39-րդ կետում «նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների և ամփոփ)» բառերը փոխարինել «նախահաշիվը» բառով,

ը. 43-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

11) որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետով հաստատված N 11 հավել­վածի՝

ա. 1-ին կետից հանել «, առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող» բառերը,

բ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 23-րդ կետում «նախահաշիվներն» բառը փոխարինել «նախահաշիվն» բառով.

12) որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետով հաստատված N 12 հավել­վածի՝

ա. 1-ին կետից հանել «առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող`» բառերը,

բ. 3-րդ կետում «3» թիվը փոխարինել «մինչև 6» թվով,

գ. 6-րդ կետից հանել «Ընդ որում, բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի հետ մեկ տարվա ընթացքում կարող է կնքվել առավելագույնը երկու պայմանագիր:» նախադասությունը,

դ. 7-րդ կետում «կրկնօրինակը» բառը փոխարինել «պատճենը» բառով,

ե. 8-րդ կետի 3-րդ ենթակետում «հարկը» բառից հետո լրացնել «դրոշմանիշային վճարը» բառերով և ենթակետը «տեղեկանք» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու համար» բառերով,

զ. 8-րդ կետը լրացնել նոր` 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«4) գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարվում է գումար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով.»,

է. 14-րդ կետում «նախահաշիվները` ըստ տարածքային կենտրոնների» բառերը փոխարինել «նախահաշիվը» բառով,

ը. 15-րդ կետում «ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվներն» բառերը փոխարինել «ծախսերի նախահաշիվն» բառերով,

թ. 16-րդ կետում «նախահաշիվներն» բառը փոխարինել «նախահաշիվն» բառով,

ժ. 17-րդ կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով,

ժա. 19-րդ կետի երրորդ նախադասության մեջ «Գործազուրկի» բառից հետո լրացնել «(բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի)» բառերը,

ժբ. 23-րդ կետում «15» թվերը փոխարինել «18» թվով.

13) որոշման 1-ին կետի 13-րդ ենթակետով հաստատված N 13 հավել­վածի՝

ա. 5-րդ կետի առաջին նախադասության մեջ «երեք» բառը փոխարինել «երկու» բառով,

բ. 13-րդ կետում «3» թիվը փոխարինել «2» թվով, իսկ «36» թիվը` «24» թվով,

գ. 16.1-ին կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով և կետից հետո լրացնել նոր` 16.2-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

«16.2. Սույն կարգի 16-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված միջոցները սահմանված կարգով ստացվելուց հետո գործակալությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է գործազուրկի հաշվարկային հաշվին:»,

դ. 19-րդ կետում «նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների և ամփոփ)» բառերը փոխարինել «նախահաշիվը» բառով,

ե. 20-րդ և 21-րդ կետերում «նախահաշիվներն» բառը փոխարինել «նախահաշիվն» բառով,

զ. 23-րդ և 24-րդ կետերում «երեք» բառը փոխարինել «երկու» բառով, «36» թիվը` «24» թվով,

է. 23-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «գործազուրկի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի)» բառերը,

ը. 23-րդ կետից հետո լրացնել նոր` 23.1-ին, 23.2-րդ և 23.3-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.

«23.1. Այլ վայրում աշխատանքի տեղավորման դեպքում՝ գործազուրկին հատուցված նյութական ծախսերը ենթակա չեն վերադարձման, եթե գործազուրկն աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո ծրագրի իրականացման ժամանակահատվածում լուծում է աշխատանքային պայմանագիրը և այն լուծելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի է անցնում նույն վայրում այլ գործատուի մոտ՝ առնվազն սույն կարգի 14-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետով:

23.2. Սույն կարգի 23.1-ին կետով նախատեսված դեպքում այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո դրա պատճենը գործազուրկը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային կենտրոն:

23.3. Սույն կարգի 23.1-ին կետում նշված այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետից շուտ լուծման դեպքում գործատուին և գործազուրկին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման գործազուրկի (բացառությամբ հաշմանդամություն ունեցող) կողմից:».

14) որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետով հաստատված N 14 հավել­վածի`

ա. 2-րդ կետի 15-րդ ենթակետում «և» շաղկապը փոխարինել «, այդ թվում`» բառերով,

բ. 2-րդ կետը լրացնել նոր` 16-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«16) անձը Երևան քաղաքից դուրս բնակվող մանկատան շրջանավարտ է:».

15) որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետով հաստատված N 15 հավել­վածի՝

ա. վերնագիրը «ԱՆՄՐՑՈՒՆԱԿ» բառից հետո լրացնել «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՄԱՆԿԱՏԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ» բառերով,

բ. 1-ին կետը «միջնորդությամբ» բառից հետո լրացնել «Երևան քաղաքից դուրս բնակվող մանկատան շրջանավարտ հանդիսացող, ազատազրկման վայրերից վերադարձած,» բառերով,

գ. 3.2-րդ կետը լրացնել նոր` 5-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«5) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից (բաժնից) ուղղորդված անձ է:»,

դ. 7-րդ կետում «վեց օրացուցային ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով,

ե. 8-րդ կետում «մինչև վեց օրացուցային ամիս ժամկետով» բառերը փոխարինել «ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում» բառերով,

զ. 11-րդ կետում «մեկ ու կես տարի» բառերը փոխարինել «երկու տարի» բառերով, «18» թիվը` «24» թվով, «6» թիվը` «12» թվով,

է. 31-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ը. 31-րդ, 31.1-ին և 35-րդ կետերում «մեկուկես» բառերը փոխարինել «երկու» բառերով, «18» թվերը` «24» թվերով.

16) որոշման 1-ին կետի 16-րդ ենթակետով հաստատված N 16 հավել­վածի՝

ա. վերնագիրը «ԱՆՄՐՑՈՒՆԱԿ» բառից հետո լրացնել «, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՄԱՆԿԱՏԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ» բառերով,

բ. 3-րդ կետում «և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող» բառերը փոխարինել «այդ թվում` Երևան քաղաքից դուրս բնակվող մանկատան շրջանավարտ հանդիսացող» բառերով,

գ. 27-րդ և 56-րդ կետերում «նախահաշիվները (ըստ տարածքային կենտրոնների և ամփոփ)» բառերը փոխարինել «նախահաշիվը» բառերով,

դ. 28-րդ, 29-րդ 57-րդ և 58-րդ կետերում «նախահաշիվներն» բառերը փոխարինել «նախահաշիվն» բառերով,

ե. 30-րդ և 59-րդ կետերում «երկու» բառերը փոխարինել «հինգ» բառերով,

զ. 42-րդ կետի 1-ին ենթակետից հանել «հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և» բառերը, «ընտանեկան» բառից հետո լրացնել «կամ սոցիալական» բառերը և կետը լրացնել նոր` 5-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«5) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից (բաժնից) ուղղորդված անձ է:».

17) որոշման 1-ին կետի 17-րդ ենթակետով հաստատված N 17 հավել­վածի 17-րդ կետում «կրկնօրինակը» բառը փոխարինել «պատճենը» բառով.

18) որոշման 1-ին կետի 18-րդ ենթակետով հաստատված N 18 հավել­վածի 3.1-ին կետը լրացնել նոր` 5-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«5) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից (բաժնից) ուղղորդված անձ է:».

19) որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված N 19 հավել­վածի՝

ա. 3-րդ կետում «Ծրագիրն» բառից հետո լրացնել «առաջնահերթության կարգով» բառերով,

բ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «որի» բառը փոխարինել «ինքն ու իր» բառերով,

գ. 5-րդ կետը լրացնել նոր` 5-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«5) նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից (բաժնից) ուղղորդված անձ է:»,

դ. 14-րդ կետը լրացնել նոր` 6-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«6) մասնակցում է ծրագրի իրականացման մոնիթորինգի աշխատանքներին:».

20) որոշման 1-ին կետի 21-րդ ենթակետով հաստատված N 21 հավել­վածի՝

ա. 7-րդ կետում «աշխատաշուկայում անմրցունակ» բառերը փոխարինել «գործազուրկի կարգավիճակ ստացած» բառերով և կետը լրացնել նոր` 5-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«5) ովքեր սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից (բաժնից) ուղղորդված անձինք են:»,

բ. 8-րդ կետում «աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին» բառերը փոխարինել «ավելի վաղ հաշվառվածներին՝ ըստ հաշվառման հերթականության» բառերով.

21) որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված N 22 հավել­վածի՝

ա. վերնագիրը և օրինակելի ձև N 1-ի վերնագիրը «ԱՆՄՐՑՈՒՆԱԿ» բառերից հետո լրացնել «, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՄԱՆԿԱՏԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ» բառերով, իսկ «ԵՐԻՏԱՍԱՐԴ» բառերը հանել.

բ. 1-ին կետը «անմրցունակ» բառից հետո լրացնել «, այդ թվում` Երևան քաղաքից դուրս բնակվող մանկատան շրջանավարտ հանդիսացող» բառերով, հանել «առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող» և «երիտասարդ (մինչև 30 տարեկան)» բառերը,

գ. 2-րդ կետում «և առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի» բառերը փոխարինել «անձանց» բառով,

դ. 3-րդ կետը լրացնել նոր` 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«4) սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից (բաժնից) ուղղորդված անձ է:»,

ե. 11-րդ կետում «նախահաշիվները` ըստ տարածքային կենտրոնների» բառերը փոխարինել «նախահաշիվը» բառով,

զ. 12-րդ կետում «ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվներն» բառերը փոխարինել «ծախսերի նախահաշիվն» բառերով,

է. 13-րդ կետում «նախահաշիվներն» բառը փոխարինել «նախահաշիվն» բառով,

ը. 18-րդ կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով,

թ. օրինակելի ձև N 1-ի 1-ին կետը անմրցունակ» բառից հետո լրացնել «, այդ թվում` Երևան քաղաքից դուրս բնակվող մանկատան շրջանավարտ հանդիսացող» բառերով» և հանել «առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող» բառերը,

ժ. օրինակելի ձև N 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև վճարել գործազուրկի կրթաթոշակից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը» բառերը.

22) որոշման 1-ին կետի 23-րդ ենթակետով հաստատված N 23 հավել­վածի՝

ա. 3-րդ կետը «աշխատանքի» բառից հետո լրացնել «,և որոնց ընտանիքի (կնոջ և ամուսնու) միջին եկամուտը տվյալ պահին նախորդող տասներկուամսյա ժամանակահատվածում (ամուսնու (կնոջ) անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նախորդ տարվա ընթացքում ստացած միջին եկամուտը) չի գերազանցում 350,0 հազար դրամը» բառերով:

բ. 4-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել և կետը լրացնել նոր` 6-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«6) ովքեր սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից (բաժնից) ուղղորդված անձինք են:»,

գ. 5-րդ կետից հետո լրացնել նոր` 5.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

«5.1. Ծրագրում ընդգրկվելու պահին շահառուն ներկայացնում է գործատուի կողմից տրված տեղեկանք` իր և ամուսնու (կնոջ) տվյալ պահին նախորդող տասներկուամսյա ժամանակահատվածում ստացած միջին եկամտի վերաբերյալ:»,

դ. 8-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և իր միջին ամսական աշխատավարձի չափի» բառերը,

ե. 8-րդ կետի 2-րդ ենթակետում և 9-րդ կետում «կրկնօրինակը» բառը փոխարինել «պատճենը» բառով,

զ. 10-րդ կետում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը» բառերը փոխարինել «55,0 հազար դրամը» բառերով,

է. 10-րդ և 21-րդ կետերում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով,

ը. 14-րդ կետում «ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվներն» բառերը փոխարինել «ծախսերի նախահաշիվն» բառերով,

թ. 15-րդ կետում «նախահաշիվներն» բառը փոխարինել «նախահաշիվն» բառով,

ժ. 19-րդ կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով,

ժա. 25-րդ և 27-րդ կետերում «34» թվերը փոխարինել «45» թվերով,

ժբ. օրինակելի ձևի 4-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում և 5-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «կրկնօրինակը» բառերը փոխարինել «պատճենը» բառերով,

ժգ. օրինակելի ձևի 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

ժդ. օրինակելի ձևի 7-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով,

ժե. օրինակելի ձևի 7-րդ կետում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը» բառերը փոխարինել «55,0 հազար դրամը» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետի «բ» պարբերությունը և 22-րդ ենթակետի «ա», «գ», «դ», «է», «ժա», «ժգ» և «ժդ» պարբերություններն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    12.07.2019 - 29.07.2019

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6744

Print