Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Նախագծի ընդունմամբ «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր կարող են հատկացվել նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինների կողմից, ինչի շնորհիվ կկարգավորվեն առանց համարանիշերի մաքսատներից բաց թողնվող տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար ներկայումս առաջացող խնդիրները:

Նախագծի ընդունմամբ, տրանսպորտային միջոցի մաքսային մաքսային ձևակերպումից հետո վարորդները, մինչև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից համապատասխան համարանիշի տրամադրելը, տրանսպորտային միջոցները կվարեն մաքսային մարմինների կողմից տրամադրված «Ժամանակավոր» տեսակի համարանիշներով՝ պահպանելով «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները:

  • Discussed

    03.07.2019 - 20.07.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice, State revenue, Transport, Public service

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6499

Print