Add to favourites
«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Գևորգ Մալխասյան 09.07.2019 14:50:03 | Կարծում եմ, որ վարորդական իրավունքը տրամադրելու ընթացակարգերի խստացումն ու բարդացումը ոչ միայն չեն նպաստելու երթևեկության անվտանգությանը, վթարների ու զոհերի պակասեցմանը, այլ նաև առաջացնելու են լրացուցիչ կոռուպցոն ռիսկեր: Կարծում եմ, որ ներկա վիճակում, երբ անընդհատ ավելանում են պատահարներն ու դրանց հետևանքով զոհվածների ու վնասվածքներ ստացածների թիվը, նախևառաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ճանապարհային երթևեկության կոնոնների խախտման պատճառներն ու պայմանները: Մսնավորապես պետք է վերլուծել, թե ինչ հետևանքներ են առաջ բերել ներումները, համաներումեր, մեղմացումները, տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի ներդրումների կասեցումը, ճանապարհային ոստիկանության հեղինակությանը խոչընդոտող գործողություններ, զանգվածային անպատժելիությունները: Կարծում եմ, որ ճիշտ կլիներ նաև իրականացնել վերլուծություններ առկա խախտումների իրական պատճառների վերաբերյալ: |