Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Գևորգ Մալխասյան 26.06.2019 21:41:38 Կարծում եմ, որ պետական մարմինների վերանվանումներ կամ միաձուլումների հետ կապված նմանատիպ տեխնիկական բնույթի փոփոխությունները ոչ մի նշանակություն չունեն ու որևէ իրավական հետևանք չեն առաջացնում, քանի որ նման փոփոխության բացակայության դեպքում անգամ իրավական առումով լիովին ընկալելի է, որ իրավական ակտում նշված ՀՀ բնապահպանության նախարարությանը վերաբերվող դրույթները միանշանակ վերաբերվում են վերանվանված ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը։ Հակառակ պարագայում մինչ սույն փոփոխությունների կատարումը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որևէ գործառույթ չէր կարող իրականացնել։ Նման տեխնիկական փոփոխությունները միայն վատնում են ավելորդ ժամանակ և ռեսուրսներ։ Պարզ օրինակ կարող եմ բերել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը ժամանակին միացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որը հետո նորից անջատվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից։ ՀՀ կառավարությունը ժամանակին մերժեց այդ միացումներից բխող փոփոխությունների նախագիծը։ Ընդունվել է ի գիտություն։