Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Գևորգ Մալխասյան 10.06.2019 12:44:58 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Լրացվող 1.1-ին կետը պետք է դարձնել սույն որոշման առանձին կետ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1146-Ն որոշման մեջ լրացում կատարելու դեպքում ստացվում է, որ մեկամսյա ժամկետը սահմանվում է ոչ թե նախագծի, այլ գործող որոշումն ուժի մեջ մտնելուց մեկամսյա ժամկետում, որը վաղուց անցել է: 2. 17.1-ին կետում պետք է պարզաբանել թե ինչ է իրենից ներկայացնում խնդրագիր բացելը: Բաց այդ «խնդրագիր» տերմինը հիմնականում կիրառվում է ներման հարցերով:
2 Գևորգ Մալխասյան 10.06.2019 12:44:58 3. 17.1-ին կետում առաջարկում եմ նաև սահմանել թե ինչ կարգով ու ժամկետներում է առաջարկություն ներկայացնողին հայտնվելու առերես քննարկումների մասին: Բացի այդ կարծում եմ, որ առերես քննարկման չափանիշները շատ են խիստ: Մասնավորապես սահմանված կարգի համաձայն նախագծի վերաբերյալ առնվազն վեց առաջարկության դեպքում միայն կարող է առերես քննարկման պահանջ լինել, որն իմ կարծիքով շատ մեծ թիվ է: Գտնում եմ նաև նպատակահարմար իրավունք վերապահել նախագիծը մշակողին իր հայեցողությամբ հրավիրել առերես քննարկումներ անգամ այն դեպքում, երբ առաջարկությունը ներկայացնողը չի խնդրել այդ մասին:
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 10.06.2019 13:01:08 Շատ լավ նախաձեռնություն է։Դա կնպաստի կառավարություն-քաղաքացիական հասարակություն կառուցողական երկխոսության զարգացմանը։ Կխնդրեինք մեզ հասանելի դարձնել «Հայաստանի բիզնես խորհրդատվության մեխանիզմների գնահատման (ԲԽՄԳ)» ծրագրի շրջանակում մշակված վերջնական հաշվետվության էլեկտրոնային տարբերակը։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: