Ա.Թումասյան
24.05.2019
Հարգելիներս մի փոքր հակիրճ և հստակ ձևակերպեկ նյութերը:
Under development
1 - Agree
0 - Disagree
ԵՏՄ մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները կիրառվում են՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող՝ Հայաստանի Հանրապետությունում մեկ ԱՏԳ-ի (հատուկ ԱՏԳ) համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշված ԱՏԳ տարածքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ, այլ գործողությունների հետ մեկտեղ՝ թույլատրվում է Օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողությունների իրականացման ժամանակ ապրանքների ծախսում (սպառում) չհանդիսացող սպառումը՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող դեպքերում, որի տարածքում է ստեղծվել ԱՏԳ-ն: Ընդ որում, նշյալ կետին համապատասխան ապրանքների սպառման դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում է ստեղծվել ԱՏԳ-ը:
Ներկայումս, Օրենսգրքի վերոնշյալ հոդվածով սահմանված իրավակարգավորումների ապահովման նպատակով ընթացքի մեջ են համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները:
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ապահովել ԵՏՄ մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով նախատեսված իրավակարգավորումների ամբողջական իրականացումը:
Discussed
23.05.2019 - 21.06.2019
Type
Decision
Area
Justice, State revenue, Economical
Ministry
State Revenue Committee
Views 7608
Print24.05.2019
Հարգելիներս մի փոքր հակիրճ և հստակ ձևակերպեկ նյութերը: