Add to favourites

«Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«----»                   2019 թվականի N   -Ա

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոց, 8, հիվանդանոցային համալիր հասցեում գտնվող 10’358.87 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքից 2’153.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով մանկագինեկոլոգիական մասնաշենքը (117’232’781 հարյուր տասնյոթ միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր ութսունմեկ ՀՀ դրամ կադաստրային արժեքով և ------------դրամ հաշվեկշռային արժեքով) և 3.18186 հա ընդհանուր մակերեսով հողամասից 0.33 հա հողամասը, համաձայն հավելվածի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 14122018-06-0020 վկայական) (այսուհետ` անշարժ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
  2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
  3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն՝ անշարժ գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
  4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, ապահովել՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի բաժանման ու գրանցման համար անհրաժեշտ չափագրման և պետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
  5. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված, սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին:
  6. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
  7. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին, իսկ ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը` «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ`                                                                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    21.05.2019 - 05.06.2019

  • Type

    Decision

  • Area

    Urban planning, State property management, Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7519

Print

Related documents / links