Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Justice Group 03.06.2019 18:29:45 Անհրաժեշտ է վերագնահատել ներման ինստիտուտը ամբողջությամբ, որի համար նախևառաջ անհրաժեշտ է հրապարակել նախկինում ներում շնորհվածների ցուցակները։ Անթույլատրելի է ներման գործընթացը կիրառել խտրական ձևով՝ միայն առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը սահմանել է և վերահաստատել, որ անթույլարելի է ներում շնորհել մարդու իրավունքների կոպիտ և ծանր խախտումների համար (Ould Dah v. France, գործ N 13113/03, 17/03/2009): Հետևաբար, անհրաժեշտ է բացառել, որ «ծանր հանցագործութան համար» ներում շնորհելու օրենսդրական պահանջը բացառի մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիոն հանցագործությունների համար, որոնք ներպետական օրենսդրությամբ որակվում են ծանր հանցագործություններ, ներում շնորհվի: Գտնում ենք, որ նախագծի 5-րդ հոդվածով առաջարկը, որ «բացառիկ կարող են ճանաչվել դատապարտյալի՝ առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող անմիջական վտանգը» անհրաժեշտ չի ներառել Ներման մասին օրենքում, քանի որ Կառավարության 825 որոշմամբ (2006թ․) սահմանվում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկ։ Անհրաժեշտ է սահմանել օբյեկտիվ չափանիշներ ներում շնորհելու համար, ինչպես նաև նվազագույն շեմ, ըստ որի՝ պատժի կրման որոշակի ժամանակահատվածից հետո միայն հնարավոր լինի ներում շնորհել։ Չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: